20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Մայր Աթոռում Սուրբծննդյան պատարագ մատուցվեց

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր` հունվարի 6-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ մատուցվում է Փրկչի Ծննդյան տոնին նվիրված պատարագ, որին մասնակցում են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, կառավարության անդամներ, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ, հարյուրավոր հավատացյալներ:

Ս. Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը հղեց աշխարհասփյուռ համայն հայությանը` ամենքին փոխանցելով «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» ավետիսը:

 Նշենք, որ այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Աստվածահայտնության եւ Սուրբ Ծննդյան տոնը: Բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Ծննդյան Պատարագ եւ կատարվում է Ջրօրհնեք, իսկ հունվարի 5-ի երեկոյան եկեղեցիներում մատուցվել է Սուրբծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ:
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ