25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տակն ընդամենը փուչ է մնում. Է. Նալբանդյան

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը news.am-ի հարցին.

Հարց. Պարոն Նալբանդյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ժիրայր Լիպարիտյանի երկվա հարցազրույցում արտահայտած տեսակետները` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։

Էդվարդ Նալբանդյան. Եթե անդրադառնամ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բուն գործընթացի վերաբերյալ ասվածին, երբ առանձնացնում ես զգացմունքային, փիլիսոփայական մտավարժանքն էությունից, ապա տակը ընդամենը փուչ է մնում։

Հարցազրույցում վերլուծություններ են արվում ինչ-որ աղճատված տեղեկատվության, ինչ-ինչ վարկածների, այլ ոչ թե ընթացող բանակցությունների մասին ամբողջական, խորը պատկերացումների, իրական մանրամասների վրա: Հետևապես արվող եզրակացությունները ոչ միայն չեն կարող օգտակար լինել, ավելին՝ պարզապես վնասակար են։

Որպես անցյալում բանակցությունների մասնակից` առնվազն պետք է ինքն իրեն հարցներ` արդյոք այս կարգի հայտարարությունները օգուտ կտան բանակցային գործընթացին, կամ ում ջրաղացին են դրանք ջուր լցնում։

Ըստ ասվածի` այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե 1997թ. ի վեր ոչ բանակցություններ են եղել, ոչ էլ հանդիպումներ։

Հիշեցնեմ, որ միայն նախագահների մակարդակով մի քանի տասնյակ հանդիպումներ են կայացել։ Եթե այդ հանդիպումների արդյունքներն այդքան վնասակար էին մեզ համար, ապա ինչու՞ էր ամեն անգամ հենց Ադրբեջանը հրաժարվում դրանց արդյունքներից. ինչպես դա եղավ Կազանում, Կազանից առաջ՝ Սոչում, Սոչիից առաջ՝ Մոսկվայում, Մոսկվայից առաջ՝ Աստրախանում, Աստրախանից առաջ՝ Սանկտ-Պետերբուրգում, ու այսպես կարող ենք երկար շարունակել։

Արդյո՞ք պատահականություն է, որ Ադրբեջանը մինչ այսօր հղումներ է կատարում այն հայտնի փաստաթղթերին, որոնք ընդունվել են 1997թ. առաջ։ Վստահ եմ, որ այդ փաստաթղթերը հարցազրույց տվողին քաջ հայտնի են։

Հայաստանի դիրքորոշումը համահունչ է միջազգային հանրության մոտեցումներին, այլ ոչ թե հակառակը, ինչպես պնդվում է հարցազրույցում։ Ավելին, ո՞վ է խրտնում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտնի հինգ հայտարարություններից և բոլորովին վերջերս Համբուրգում եռանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունից։ Հենց Ադրբեջանը։

Երեք օր առաջ Հանրապետության Նախագահը արտգործնախարարությունում ունեցած իր ելույթում հստակ, սպառիչ և շիտակ գնահատական տվեց այս կարգի մեկնաբանություններին։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ