18 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Օրհնեցեք անունը Տիրոջ

Օրհնցեք Տիրոջը երկնքից, օրհնեցեք նրան բարձւնքներից: Օրհնեցեք նրան, նրա բոլոր հրեշտակներ, օրհնեցեք նրան նրա բոլոր զորություններ:

Օրհնեցեք նրան, արեգակ ու լուսին, օրհնեցեք նրան, բոլոր աստղեր եւ լույս:Օրհնեցեք նրան, երկինքների երկինքներ, եւ ջրեր որ վեր եք երկնքից: Օրհնեցեք անունը Տիրոջ, քանզի նա ասաց եւ դրանք ստեղծվեցին, նա հրամայեց եւ դրանք հաստատվեցին:

Նա կարգեց դրանք հավիտյանս հավիտենից, կարգ սահմանեց եւ այն չի խախտվում:

Օրհնեցեք Տիրոջը երկրի վրայից, վիշապներ եւ բոլոր անդունդներ: Հուր եւ կարկուտ, ձյուն եւ սառնամանիք, հողմ ու մրրիկ, դուք, ր նրա խոսքն եք կատարում, լեռներ եւ բոլոր բլուրներ. պտղաբեր ծառեր եւ բոլոր մայրիներ, գազաններ, եւ ամեն տեսակ անասուններ, սողուններ եւ ամեն տեսակ թեւավոր թռչուններ, երկրի թագավորներ` զորքերով հանդերձ, Իշխաններ եւ երկրի բոլոր դատավորներ, ձերիտասարդներ ու կույսեր, ծերեր ու մանուկներ, օրհնեցեք անունը Տիրոջ:

Փառավորվեց միայն նրա անունը, երկնքում ու երկրի վրա է վեհությունը նրա: Տերը բարձրացնում է եղջյուրին իր ժողովրդի, օրհնություն նրա բոլոր սրբերին` որդիներին Իսրայելի, այն ժողովրդին, որ մոտ է Տիրոջը:

Դավթի սաղմոսների գիրք 148

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ