27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Աստվածաշունչը զգուշացնում է

Երջանկության օրը մոռացվում են չարիքները, չարիքի օրը չեն հիշվում բարիքները, քանզի Տիրոջ համար դյուրին է վախճանի օրը մարդուն հատուցել ըստ իր անցած ճանապարհների:

Մեկ ժամվա տանջանքը մոռացնել է տալիս հաճույքները, եւ մարդու վախճանի ժամին հայտնի են դառնում նրա գործերը: Մարդու վախճանից առաջ երանի մի տուր նրան, մարդ ճանաչվում է իր որդիներով:

Ամեն մարդու մի ընդունիր քո տունը, քանզի բազմաթիվ են նենգավոր մարդու որոգայթները:

Ինչպես որսորդն է դարան մտնում կաքավ որսալու համար, այնպես էլ ամբարտավանը, որի ուշքն ու միտքը քեզ գլորելն է: Նա բարիքը վերածում է չարիքի եւ արատավորում այն, ինչ ցանկալի է:

Կայծերի շատությունից բորբոքվում է կրակը, այդպես էլ մեղավոր մարդը մահ է նյութում:

Զգուշացիր խորամանկ մարդուց, քանզի նա չարիք է նյութում. գուցե նա քեզ հավիտենական պարսավանքի տակ դնի:

Քո տանը բնակեցրու օտարին, եւ նա խռովություն կգցի քո տան մեջ ու կօտարացնի քեզ քո յուրայիններից:

Սիրաքի իմաստությունը 11-27:36

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ