01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քարաթափում Հերմոն-Գողթանիկ ճանապարհին. երկու գյուղ հոսանքազրկվել է

Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 28-ին, ժամը 18.43-ին տեղեկություն է ստացվել, որ Հերմոն-Գողթանիկ միջհամայնքային ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, վնասվել է մոտակայքի էլեկտրասյուներից մեկը, ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի եւ հոսանքազրկվել են Հերմոն եւ Գողթանիկ գյուղերը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

 Պարզվել է, որ Հերմոն-Գողթանիկ միջհամայնքային ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 30մ երկարությամբ եւ 6մ լայնությամբ ճանապարհի երթեւեկելի մասում թափվել են տարբեր մեծության 15 ժայռաբեկոր), ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի, վնասվել է հարակից էլեկտրասյուներից (6000 ԿՎտ) մեկը, ինչի հետեւանքով հոսանքազրկվել են Հերմոն եւ Գողթանիկ գյուղերը:

Մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը սահմանազատել է տարածքը, իսկ էլ. ցանցի վթարավերականգնողական խումբը վերականգնել է Գողթանիկ համայնքի էլեկտրամատակարարումը: Ճանապարհի մաքրման եւ Հերմոն համայնքի էլեկտրամատակարարման աշխատանքները կիրականացվեն դեկտեմբերի 29-ին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ