07 Հունիսի, Saturday, 2025
KFC

«Եթե Արմեն Սողոյանը այս երկրում կաշառակեր է , ապա մենք բոլորս կաշառակեր ենք. ձերբակալե՛ք նաև ինձ»/վիդեո/

«Մարդիկ, որոնք ճանաչում են Սողոյան Արմենին՝ տեսականորեն չեն պատկերացնի, որ հնարավոր է նման մեղադրանք առաջադրել այդ տեսակի մարդուն ու կալանավորել 4 անչափահաս երեխաների հորը: Պետք է հաշվի առնվեր նրա տարիները վաստակը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված` աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյան Արմեն Սողոյանի ընկերը՝ Կարեն Մաթևոսյանը:

Մասնագիտությամբ բժիշկ Կարեն Մաթևոսյանը, որը նաև հասարակական-քաղաքական գործնեությամբ է զբաղվում ընդգծեց, որ երբեք չի հավատա, որ Արմեն Սողոյանը կարող է կաշառք վերցնել.

«Հարգելի՛ պարոն Գեորգի Կուտոյան, եթե Արմեն Սողոյանը այս երկրում կաշառակեր է , ապա մենք բոլորս կաշառակեր ենք. ձերբակալե՛ք նաև ինձ»,-նշեց Կարեն Մաթևոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ