Տնտեսական տարի` 2017
«Ես չեմ կարող կանխատեսում անել ու ասել, թե 2017 թվականին մեր տնտեսության վիճակը կոնկրետ ինչպիսին կլինի, այսինքն՝ ո՛չ անկումների, ո՛չ էլ բարգավաճման վերաբերյալ հստակ չեմ կարող ասել՝ ինչ կլինի: Նոր տարում պիտի կարողանանք ձերբազատվել այն բացասական երևույթներից, որոնք մեզանում արմատավորվել են», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ ընդգծելով՝ առաջընթաց ունենալու համար հարկավոր է կոնկրետ քայլեր ձեռնարկել:
«Ներդրումների համար գրավիչ պայմաններ պիտի ստեղծենք, մենաշնորհները պիտի վերացնենք, կոռուպցիոն ռիսկերի դեմ պիտի կարողանանք պայքարել: Եթե այս ամենը կարողանանք անել, ապա կարող ենք ասել, առաջընթաց կունենանք : 2016 –ի ցուցանիշներներին նայելով՝ չենք կարող ասել՝ կտրուկ դրական զարգացում կլինի: Դա իրատեսական չի լինի: Պետական բյուջեն էլ է այդ մասին խոսում: Բայց միշտ էլ կարող ենք գործուն քայլեր անել՝ դրական արդյունք արձանագրելու համար», – նշեց տնտեսագետը: