26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կապիկանալը առանձնահատկություն է. Իրավունք

Ամանորյա եռուզեռն արդեն սկսվել է: Մեծից փոքր, պաշտոնյա, շարքային քաղա­քացի պատրաստվում են Նոր տարուն: Հետաքրքիր է` ինչպես է տոնում Ամանորը ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: 

-Տիկին Հովհաննիսյան, որն է տարվաձեռքբերումը:

-Աշխատանքային ոլորտում որպես ձեռքբե­րում կցանկանայի նշել պրոբացիոն պետական ծառայության ստեղծումը, ապօրինի հարստացումը քրեականացնող նախագծի ընդունումը, պետական ծառայությունների մա­տուցման միասնական գրասենյակների ստեղծու­մը եւ այլն:

-Տարվա բացթողումը: 

– 2016 թվականի նա­խաշեմին պլանավորել էի իրագործել ավե­լի շատ ծրագեր: Չնայած կատարել եմ առավելագույնը’ սակայն, այնուամենայ­նիվ, չեմ հասցրել որոշ ծրագեր իրագործել, ինչն էլ համարում եմ ամենամեծ բացթո­ղումս:

– Տարվա կորուստը:

– Ապրիլյան պատերազմի հերոս հայոր­դիների կորուստը:

-Ամանորյա սիրած ուտեստը:

-Մայրիկիս պատրաստած թփով տոլման:

-Հարմար վայրը` Ամանորը տոնելու:

-Վայրը կարեւոր չէ, կարե­ւորը ընտանեկան ջերմ մի­ջավայրի առկայությունն է:

-Ամենամեծ կապիկությու­նը, որին ականատես եղաք Կապիկի այս տարում:

֊Կարծում եմ` կապիկանալը պայմանավորված չէ տա­րով. դա որոշ մարդկանց առանձնահատկությունն է, որը դրսեւորվում է մշտա­պես: Դրա համար այդ առումով ինձ որեւէ հատուկ անակնկալ չի մատուցել:

-Որտեղ, ո՛ւմ առաջ եք աքլորանալու եւ ծուղրուղու կանչելու 2017 թվականին` Աքլորի տարում:

-Կարծում եմ`իմ գործելաոճը պետք է հուշեր, որ «աքլորանալը եւ ծուղրուղու» կանչելը իմ այցեքարտը չեն:

-Ամանորյա Զեր օրիգինալ մաղթանքը:

-Թեեւ ամանորյա տոներին մենք բո­լորս սպասում ենք հրաշքների, սակայն բո­լորս էլ ձգտում ենք պարզ մարդկային եր­ջանկության: Դրա համար էլ օրիգինալ չեմ գտնվի եւ ուղղակի կմաղթեմ, որ 2017 թվա­կանը լինի կայունության, խաղաղության եւ երջանկության տարի:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ