26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կենտրոնական բանկը «սպառնում» է. Հայկական Ժամանակ

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը երեկ իր նիստում կրկին նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 6.5-ից հասցնելով 6.25 տոկոսի:

Այս «թվաբանության» մասին քիչ անց, բայց ամենակարեւորը ԿԲ խորհրդի մի արձանագրումն է, որը աննախադեպ է եւ գալիք ուշագ­րավ իրադարձությունների ակ­նարկ է պարունակում իր մեջ: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրու­թյան մեջ կարդում ենք հետեւյալ տողերը.

«ԿԲ Խորհուրդը գնահա­տում է, որ տոկոսադրույքները բա­վականին նվազել են եւ ավանդա­կան դրամավարկային քաղաքա­կանության հնարավորությունները ներկայումս սահմանափակված են…»: Ի՞նչ է սա նշանակում: Նախկինում ԿԲ խորհուրդը չի արձանագրել, որ «ավանդական դրամավարկային քաղաքականու­թյան հնարավորությունները ներ­կայումս սահմանափակված են»: Դա նշանակում է որ Կենտրոնական բանկը այլեւս վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու իմաստ չի տեսնում: Կամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու իմաստ չի տեսնում: Կամ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը չի տալիս այն արդյունքը, որ ակնկալվում է: Եւ ուրեմն ինչի մասին է խոսքը: Վերաֆինանսավորման տոկոսադրույքը, եթե շատ պատկերավոր ներկայացնենք, այն տոկոսն է, որով ԿԲ-ն փող է տալիս առեւտրային բանկերին:Երբ այդ տոկոսադրույքը ցածր է, բանկերն էլ տեսականորեն հնարավորություն են ստանում ավելի ցածր տոկոսներով վարկեր տալ բիզնեսին: Բիզնեսը աշխոըժանում է, ներդրումներ է անում, ընդլայնվում է մարդկանց եկամուտները եւ գնողունակությունը ճում են եւ այլն:

Դա հենց այն «ավանդական» դրամավարկային քաղաքականությունն է, որ վարում է ՀՀ կենտրոնական բանկը արդեն առնվազն 1.5 տարի, եւ ըստ էու­թյան` ոչ մի արդյունք: Տնտեսությու­նը չի աշխուժանում, մարդկանց գնողունակությունն էլ նվազում է: Եվ հենց սա է ակնարկում ԿԲ խորհուր­դը, նշելով թե այդ ավանդական դրամավարկային քաղաքականու­թյան հնարավորությունները «ներ­կայումս սահմանափակված են»: Եթե այլ կերպ ձեւակերպենք, ապա այդ «ավանդականը» սպառել է իրեն: Իսկ եթե ավելի «տնական» ձեւակերպենք, ԿԲ-ն ակնարկում է, որ հույս չունենաք, թե տոկոսադրույքը ավելի կիջնի:

Իսկ կա՞ն արդյոք «ոչ ավանդա­կան» գործիքներ, որ կարող է կիրա­ռել ԿԲ-ն: Նշենք, որպես «ավանդա­կան» դրամավարկային քաղաքա­կանության վերջնական արդյունք պետք է դառնար գների կայունացու­մը եւ նախատեսված գնաճի ցուցա­նիշը: Նախատեսված գնաճի ցու­ցանիշը 2 5-5.5 տոկոսն է: Իսկ հիմա գնաճի ցուցանիշը զրոյից ցածր է 1.5 տարի ավանդական ճանա­պարհով գնալով գնաճի ցուցանիշը չի կայունանում նախատեսվածի սահմաններում, իսկ դա շատ վատ երեւույթ է: Դա խոսում է տնտեսու­թյան մեջ այնպիսի խորքային խն­դիրների մասին, որոնք միայն դրա­մավարկային քաղաքականու­թյամբ հնարավոր չէ լուծել: Օրինակ, որքան կ ԿԲ-ն նվազեցնում է իր կող­մից բանկերին տրվող վարկերի տո­կոսը` վերաֆինանսավորման տո­կոսադրույքը, բանկերի կողմից բիզ­նեսին տրվող վարկերը համարժեք չեն նվազում: Իսկ սա խոսում է այն մասին, որ բանկերը մեծ ռիսկեր են տեսնում տնտեսության մեջ եւ վս­տահ չեն, որ բիզնեսը կարող է վե­րադարձնել այդ վարկը: Իր հերթին 15-20 տոկոսանոց վարկերը թույլ չեն տալիս բիզնեսին ներդրումներ իրականացնել տնտեսության մեջ:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ