26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կարեւոր չէ` Ծառուկյանը որտեղ է. Ժամանակ

Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը դեկտեմբերի 27- ին պարգեւներ են հանձնել Հայաստանի լավագույն մարզիկ­ներին, 2016 թվականին աչքի ընկած չեմպիոններին եւ մեդա­լակիրներին, այդ թվում Ռիոյի ամառային օլիմպիադայի, որոնց Սերժ Սարգսյանն ու Ծառուկյանը` կրկին միասին էին երկրպագում Բրազիլիայում: 2015 թվականի փետրվարից հետո, երբ հնչեց Ծառուկյանի քաղաքականությունից հեռա­նալու, քաղաքականության մեջ չարիք լինելու մասին հայտնի ելույթը, Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը կարծես թե դարձել են անբաժան տանդեմ:

Այդ պարագայում այլեւս անկա­րեւոր է դառնում այն, թե որտեղ է Ծառուկյանը, այսպես ասած` քաղաքականության մեջ, թե դրանից դուրս: Եվ այս իմաս­տով էլ ակնհայտ է, որ Ծառուկյանի վերադարձի խնդիրը զուտ տեխնիկական խնդիր է եւ խոսքը կարող է վերաբերել ըն­դամենը նրա քաղաքական կարգավիճակի որոշմանը, թե որտեղ է նա լինելու քաղաքա­կանության մեջ խորհրդարա­նական ընտրապայքարի ըն­թացքում: Մի բան ակնհայտ է, որ Նա լինելու է Սերժ Սարգսյանի կողքին: Սակայն, սա իհար­կե ոչ միայն չի մարում կամ ձեւականացնում ինտրիգը, այլ ըստ էության ավելի է խորաց­նում այն, որովհետեւ լինել Սերժ Սարգսյանի կողքին, ամենեւին չի նշանակում լինել ՀՀԿ-ի կող­քին: Եվ այս տեսանկյունից, երբ հայտարարվում է, որ Ծառուկյանը քաղաքականություն «վերադառնալու» է ընդդիմա­դիր կարգավիճակով, ապա նկատի է առնվում, թերեւս, ոչ թե ընդդիմությունը Սերժ Սարգսյանին, այլ ընդդիմությունը ՀՀԿ-ին:

Ի տարբերություն մինչեւ 2015 թվականը եղած իրավիճակի, ներկայիս իրավիճակում Ծառուկյանն իր քաղաքական կար­գավիճակով լինելու է բուֆեր ոչ թե Սերժ Սարգսյանի եւ հասա­րակության, այլ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի միջեւ: Սարգսյանը դրել է խնդիր էապես վերանայել ՀՀԿ-ում առկա ուժերի հարաբերակցությունը եւ կուսակցու­թյունն իր համար դարձնել առավել կառավարելի, առավել նվազ կոմպրոմիսներ պահան­ջող:

 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ