12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

«Եթե մեկն արջի քոթոթ է պահում իր մոտ, անօրինական կհամարվի»

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հակաօրինական չի համարում Հանրապետության գլխավոր տոնածառը՝ բնական եղևնիներից պատրաստելը, սակայն ակնկալում է, որ գալիք տարի փորձ կարվի հարցն այլ կերպ լուծել: «Երբ խոսում ենք էկոլոգիական քաղաքականության մասին, ապա հիմքեր են ստեղծվում, որ անցնենք այս սկզբունքի պարտադիր գործածությանը»,-այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Ա. Մինասյանը:

Ըստ նրա՝ ցավալի խնդիր է նաև կենդանիների պահպանությունը տանը, և պետությունն այստեղ չունի վերահսկողություն իրականացնելու մեխանիզմներ: Նախարարությունն առաջիկայում նախատեսում է ներկայացնել մի որոշման նախագիծ, որը թույլ կտա տվյալ կենդանիների մասով կատարել ընթացիկ վերահսկողական աշխատանքներ: «Օրինակ՝ եթե մեկն արջի քոթոթ է պահում իր մոտ, առաջին հերթին մենք պետք է արձանագրենք, որ այս պահին նա անօրինական գործողություն է կատարում: Պետք է ներդրվի թույլտվության համակարգ, որպեսզի ապահովենք նվազագույն պահանջները՝ անվտանգության, առողջական և պահպանման պայմանները»:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ