14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Մեղրու լեռնանցքում աշխատում են արտակարգ ռեժիմով (վիդեո)

Վերջին մի քանի օրերին հանրապետության ճանապարհների մեծ մասում ուժեղ բուք է ու մառախուղ։ Ստեղծված իրավիճակում ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող 35 ճանապարհաշինական ընկերություններն աշխատում են արտակարգ ռեժիմով։

Հայաստանի ամենաբարձր կետում՝ 2535մ բարձրության վրա գտնվող Մեղրու լեռնանցքում ևս ճանապարհաշինարարներն աշխատել են շուրջօրյա ռեժիմով։

«Շուրջօրյա, ամեն հերթափոխը 7 հոգի, 25 մարդ, 7 մաքրող, աղ ու ավազով բեռնված 5 ինքնաթափ մեքենա անընդմեջ աշխատել է,- ասաց «Մեղրի ՃՇՇՁ» ՓԲ ընկերության տնօրեն Ազատ Գասպարյանը՝ հավելելով, որ ունեն նաև անհրաժեշտ քանակությամբ պահեստավորված աղ ու ավազ։

Մեղրու լեռնանցքում հիմա ճանապարհն ամբողջությամբ մաքուր է։ Ճանշինի տնօրենի խոսքով՝ երեկվանից ձյունը դադարել է, սակայն  շուրջօրյա հերթապահությունը շարունակվում է, քանի որ երբեմն – երբեմն նորից ձյուն է տեղում,  ու մառախուղ է իջնում։

Այլ մանրամասներ՝ տեսանյութում…

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ