14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Մայրաքաղաքում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները

Նախորդ օրվա առավոտից չդադարող ձյան պայմաններում մեկնարակած ու շուրջօրյա ռեժիմով իրականացվող ձնամաքրման աշխատանքները շարունակում են ընթանալ լայն թափով: Արդեն այսօր երեկոյան, տեղումների դադարից անմիջապես հետո, «Սանիթեք» ընկերության համապատասխան մեքենասարքավորումների ներգրավմամբ, մայրաքաղաքի փողոցների երթևեկելի հատվածներից սկսել է հեռացվել օրվա ընթացքում աղի և ավազի խառնուրդով պարբերաբար մշակված ձյան առկա շերտը: Այս աշխատանքներին զուգահեռ իրականացվում են նաև մայթերի, բակային տարածքների և կանգառասրահների հարակից տարածքների ձնամաքրման ու ձնահեռացման աշխատանքներ: Հարկ է նշել, որ սույն աշխատանքներում ներգրավված են ինչպես «Սանիթեք» ընկերության թվով 60 մասնագիտացված մեքենասարքավորումներն ու հարյուրավոր աշխատակիցները, այնպես էլ վարչական շրջանների համապատասխան ծառայությունների մեքենասարքավորումներն ու աշխատակիցները: Գործընթացը տեղերում վերահսկվում է ինչպես վարչական շրջանների ղեկավարների, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և օպերատիվ շտաբի կողմից:

Մայրաքաղաքի բոլոր փողոցները երթևեկելի են: Ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքները կշարունակվեն ողջ գիշեր:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ