16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ալեն Սիմոնյանը` «Կույս կանանց միավորմանը». Իրավունք

Ընդդիմրադիր «Ելք» դաշինքը, որի կազմում են «Քաղաքացիական պայմանագիր» «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները, հնարավոր է այլ քաղաքական ուժեր եւս ընդզրկվի: Սակայն ոչինչ դեռ հստակ չէ: Թերթն այս մա­սին տեղեկացավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ան­դամ Ալեն Սիմոնյանից:

Նրա խոսքով` խորհր­դակցություններ, քննարկումներ կան քաղաքական ուժերի հետ: Իսկ թե որոնց հետ, կուսակ­ցականն անուններ չհրապա­րակեց:

Դաշինքի անդամը հավա­նական համարեց նաեւ հա­մագործակցությունը հասա­րակական կազմակերպությունների հետ: «Տեղյակ չեմ` ՀԿ-ի հետ խորհրդակցու­թյուններ կան, թե’ ոչ: Բայց չեմ բացաոում ոչինչ»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

«Կույս կանանց միավորում» ՀԿ- ն հայտարարել էր, որ միանում է ընդդիմադիր դաշինքին եւ առա­ջիկայում պետք է հանդիպում­ներ ունենա դաշինքի անդամնե­րի հետ: «Իրավունքը» ՔՊ-ի ան­դամից հետաքրքրվեց` հանդի­պումներ եղե՞լ են, թե ոչ: Կու­սակցականը նախ ծիծաղեց, ապա ասաց. «Առանց մեկնաբա­նության»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ