27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

150 հազարանոց «սեղա՞ն», ճոխությո՞ւն, թե՞ ամենագեղեցիկ տոն…

Ամանորին մի քանի օր է մնացել, ու ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, թե ինչ մեծ շուքով են հայերը նշում այս տոնը, ավելի ճիշտ կլինի ասել` ինչ ճոխ սեղաններով: Բանկերում վարկ վերցնողների թիվն է ավելանում, ոչ միայն երկրի արտաքին պարտքն է մեծանում, այլև շատ ընտանիքների: Կոկորդիլոսի մսի առկայությունը սեղաններին, բարեբախտաբար, պարտադիր չդարձավ, սակայն խոզի բուդը պարտադիր կերակուրների ցանկից բացառելը, կարծես թե, չի ստացվում: Աղցաններ, ընդեղեն, չիր, թխվածքներ, կոնֆետ, զանազան խմիչքներ, երշիկեղեն, մրգեր…Փորձել ենք հաշվել, թե այս ամենն ունենալու դեպքում ինչ կարժենա Ամանորի միջին «սեղանը»:

Եվ այսպես  մոտ 5000 դրամ կարժենա երշիկեղենը (արդյունքները հիմնված են ինքնասպասարկման կենտրոնների գների վրա), մոտ 10 հազար` ընդեղենը, մոտ 20.000`խմիչքները, մոտ 15 հազար` անուշեղենը, մոտ 2000 հազար` հացամթերքը: 18 հազար դրամ կարժենա 6-7 կիլոգրամ խոզի բուդը, մոտ այդքան կամ մի քիչ ավելի էժան տավարի միսը: Աղցանների համար, իհարկե կապված նրանից, թե կոնկրետ ինչ մթերքներ են հարկավոր, բայց հարկավոր է մոտ 10 հազար դրամ:  Մրգերի մասին էլ չմոռանանք:

Մյուս մթերքների գները չներկայացնելով հանդերձ` արդեն մոտ 100-150 հազար հարկավոր է Ամանորի նման «սեղան» ունենալու համար:

Սակայն հոգեբանները խորհուրդ են տալիս սեղանի պարունակության մասին այսքան շատ չմտածել, մտածել տանը  հոգևոր ու դրական մթնոլորտ ստեղծելու մասին, չընկնել մանրուքների հետևից, նվերներ գնելիս էլ հասկանալ, որ կարևորն արժեքը չէ:

Դիզայներներն էլ ասում են, որ տան զարդարանքը մեծ նշանակություն ունի ստեղծվող աուրայի վրա: Օրինակ՝ եվրոպական երկրներում ավելի շատ ուշադրություն են դարձնում, թե ում հետ են նշում Ամանորը՝ կլինի ընտանիք, ընկերներ, սիրած էակ, կարևորը կրկին ու կրկին հոգևոր ներդաշնակությունն է:

Իսկ հայերիս մոտ ապացուցված է՝ երբ Նոր տարին ավարտվում է, բոլորի պատասխանը լինում է նույնը, որ այդ ծախսերը իրենց սրտով չի եղել ու այդ ամենը արել են ստիպված: Շատ վատ է, որ Ամանորը՝ այդ հրաշք տոնը, հայերիս մոտ թողնում է նման տպավորություն ու նման կարծիք: Շտապում ենք հասցնել ամեն ինչ, նշել Նոր տարին ինչպես հարկն է, ու միայն երբ Ամանորն արդեն ետևում է, հասկանում ենք, որ չենք հասցրել ինչպես հարկն է հրաժեշտ տալ հին տարուն՝ այնտեղ թողնելով ցավերը, դժբախտություններն ու դժվարությունները, չարությունն ու ամեն տեսակ վատ բաներ: Մոռանում ենք, որ Նոր տարին ոչ թե ուտելու և ուտելիքի տոն է, այլ մտնելով նոր տարի, պետք է ետ նայել, տեսնել այդ տարվա քո ձեռքբերումներն ու կորուստները, տեսնել քո սխալները , ու, որ նոր տարուն պետք է ներել այն մարդկանց, որոնց շատ դժվար է եղել ներել մի ամբողջ տարի: Չնայած այս ամենին` պետք է ընդունել, որ Ամանորն ամենագեղեցիկ, ամենասպասված, ու ամենակարևոր տոնն է:

Այնպես որ կարելի է այս տարի և այսուհետ մանրուքների հետևից չընկնենք, սիրով և ոչ թե պարտքերով դիմավորենք Ամանորը և հավատանք հրաշքներին:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ