14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՀՀ ԱԺ նախագահն Ամանորին ընդառաջ այցելել է Գավառի մանկատուն

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 23-ին այցելել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Գավառի մանկատուն: ԱԺ նախագահին ուղեկցել է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

Խորհրդարանի ղեկավարին ջերմությամբ ու սիրով դիմավորել են մանկատան սաներն ու աշխատակազմը:

Գալուստ Սահակյանը շրջել է մանկատանը, ծանոթացել շենքային պայմաններին, կահավորմանը, հետաքրքրվել երեխաների առօրյայով: Խորհրդարանի ղեկավարը խոսել է մանկատան անձնակազմի եւ սաների հետ՝ փորձելով պարզել, թե իր իրավասության շրջանակում ինչպես կարող է աջակցել մանկատանը:

Այցի ավարտին մանկատան սաները ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ողջունել են խորհրդանշական տոնական հանդեսով:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է երեխաներին գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել է անսպառ հաջողություններ եւ երազանքների իրականացում:

Նշենք, որ ԱԺ նախագահի հիմնադրամից մանկատանը տրամադրվել է 1 միլիոն դրամ, կենցաղային տեխնիկա, իսկ մանկատան սաները խորհրդարանի ղեկավարից ստացել են ամանորյա նվերներ:

unnamed-19 unnamed-20 unnamed-21

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ