29 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գերատեսչությունների գործունեությունը գնահատվելու է ներդրումային ցուցանիշներով. ՀՀ վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են նախարարությունների, գերատեսչությունների և մարզպետարանների գործունեության արդյունքների գնահատման մեխանիզմներն ու հայտանիշերը:

Վարչապետը նշել է, որ գնահատման հայտանիշերի թվում կարևորագույններից մեկը լինելու է ներդրումային ցուցանիշը՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին: «Դուք պետք է մինչ տարեվերջ ներկայացնեք կոնկրետ հայտանիշերով առաջարկություններ՝ գնահատելու գերատեսչության աշխատանքը, որոնց մեջ պետք է սահմանված լինի նաև տարեկան ներդրումային ծրագիրը»,- ասել է Կարեն Կարապետյանը: Կառավարության ղեկավարը  կարևորել է ներդրումներ ներգրավվելու ուղղությամբ գերատեսչությունների աշխատանքը և նշել, որ այդ հարցին պետք է ցուցաբերել համակարգային մոտեցում: «Անհրաժեշտ է պարբերաբար հանդիպել ներդրողների հետ, ցուցաբերել բիզնես մոտեցում, փոխել ներդրումային մթնոլորտը: Մենք ունենք պոտենցիալ ներդրողներ, որոնց պետք է խրախուսել՝  ներգրավվելու տարբեր ծրագրերում»,- շեշտել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ ձևավորվելու է նաև մարզի անձնագիր, որով բնութագրվելու է մարզը, ներկայացվելու են զարգացման ուղղություններն ու  առավելությունները: Վարչապետի խոսքով՝ մարզպետարանների գործունեության հիմնական ուղենիշերը պետք է հիմնված լինեն մարզի անձնագրի վրա:  Այժմ քայլեր են ձեռնարկվում՝ մարզերում ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ: «Եկել ենք այն գաղափարին, որ յուրաքանչյուր մարզ պետք է ունենա իր  անձնագիրը, համայնքային ծրագիրը, և մարզպետը պետք է պատասխանատու լինի, թե ինչքան ներդրում է կատարվել իր տարածքում, ինչը կնպաստի ներդրումային միջավայրի զարգացմանը»,- ասել է գործադիրի ղեկավարը:

Կարեն Կարապետյանը խորհրդակցության մասնակիցներին հանձնարարել է գործունեության գնահատման հայտանիշերի հետ կապված սեղմ ժամկետներում ներկայացնել համապատասխան առաջարկություններ

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ