26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Իրանի նախագահի այցը բավական արդյունավետ էր» (վիդեո)

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ քննարկվել են ներկուսակցական, արտաքին քաղաքական և ներքաղաքական հարցեր, անդրադարձ է կատարվել Իրանի նախագահի այցին ՀՀ: «Նախագահը ներկայացրել է Իրանի գործընկերոջ հետ հանդիպման արդյունքները, որը բավական արդյունավետ էր, ու մենք դրական սպասումներ ունենք հայ-իրանական հարաբերությունների տնտեսական խորացման, իրանական ներդրումների ավելացման հետ կապված, թե քաղաքական երկխոսության առումով»,-այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Վերջինս հիշեցրեց, որ նախագահ Սարգսյանն էլ նշեց, որ շատ մեծ է ներուժը հայ-իրանական հարաբերությունների բոլոր ոլորտներում. «Ու հանդիպման արդյունքները հնարավորություն են տալիս ասելու, որ 2017 թվականը կլինի բեկումնային հայ-իրանական երկկողմ հարաբերությունների զարգացման առումով և այդ իմաստով նախագահ Ռոհանի այցը ՀՀ ու պայմանավորվածությունները նախագահ Սարգսյանի հետ անչափ կարևոր են, մանավանդ , որ Իրանն, ի տարբերություն մեր մյուս հարևան Թուրքիայի, ղարաբաղյան հիմնահարցում ունի և ունեցել է հավասարաշառված դիրքորոշուոմ, ու ՀՀ-ը, ԼՂՀ-ը, իշխանությունները դրական են գնահատում այդ հավասարակշռված մոտեցումը ղարաբաղա-ադրբեջանական գործընթացում ու Իրանի ջանքերը տարածաշրջանում խաղաղության համար»,-հավելեց Է. Շարմազանովը:

Նա ասաց նաև, որ նիստի ընթացում քննարկվել են արտահերթ նիստի աշխատանքները, իսկ խորհրդի նիստի հրավիրման վերաբերյալ հարց չի քննարկվել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ