26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել Գագիկ Մկրտչյանի և Յուրի Տեփանոսյանի ընտանիքներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել այս տարվա հուլիսին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զոհված երկու ոստիկանների` Գագիկ Մկրտչյանի և Յուրի Տեփանոսյանի ընտանիքներին:

«Հանրապետության Նախագահի առաջարկով և ՀՀ ոստիկանության պետի միջնորդությամբ Երևանի ավագանին միաձայն որոշում կայացրեց բնակարաններ հատկացնել զոհված ոստիկանների ընտանիքներին: Ձեր ցավը, անշուշտ, մեծ է և ոչինչ չի կարող լրացնել հարազատի կորուստը: Ամեն դեպքում, գիտեմ, որ այս բանակարանների կարիքը ձեր ընտանիքներն իսկապես ունեին, և մաղթում եմ, որ դուք և ձեր երեխաներն այն առողջ վայելեք», – նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է մշտական աջակցություն ցուցաբերել զոհված ոստիկանների ընտանիքներին: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ