03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ճիշտ կողմնորոշվելու դեպքում ինքը կունենա հաջողություններ. Բաղդասարյանն՝ Օհանյանից (վիդեո)

«Դաշտն ինքը պիտի որոշի, ինքը միշտ ունեցել է մեծ պատասխանատվություն քաղաքական դաշտում, բնականաբար, ինքը կարող է փորձել իր ուժերը մաքուր քաղաքական դաշտում՝ առանց պաշտոնի, դա իր որոշելու խնդիրն է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե որ դաշտում է տեսնում Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ով հայտարարել է քաղաքականություն մտնելու իր մտադրության մասին:

Վ. Բաղդասարյանի համար անհասկանալի է, թե 25 տարի լուրջ պատասխանատվություն կրած անձնավորությունն ինչ ընդդիմադիր կեցվածք կարող է ունենալ իշխանության հանդեպ: «Բայց դեպքերից առաջ չընկնենք:

Պարզապեց դա ցանկություն է, որ հայտնել է Պաշտպանության նակին նախարարը, իսկ նրա մեջ դեռ կա ավյուն, եռանդ, և եթե որոշել է զուտ քաղաքական գործընթացներում իր ապագան կերտի, ճիշտ կողմնորոշվելու դեպքում ինքը կունենա հաջողություններ»:

Հարցին, թե հնարավոր է, որ ՀՀԿ-ը առաջարկի Սեյրան Օհանյանին իր ցուցակում ընդգրկվել խորհրդարանական ընտրություններին, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց, թե կուսակցությունում նման հարցեր չեն քննարկվել: «Առաջին հերթին Սեյրան Օհանյանն է որոշելու, թե ում հետ է համագործակցելու, իր փոխարեն ես վաղ եմ համարում խոսել ու ենթադրություններ անել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ