Հայաստանի հավաքականը 86-րդ հորիզոնականում է
Հայաստանի ազգային հավաքականը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում առաջադիմել է մեկ աստիճան եւ տարին ավարտել 86-րդ տեղում: Նախորդ հրապարակումից հետո Հայաստանի հավաքականը խաղ չի անցկացրել եւ ունի 412 միավոր:
Լավագույն տասնյակում փոփոխություններ չկան: Դասակարգման առաջատարը Արգենտինայի հավաքականն է, իսկ բրազիլացիները երկրորդ տեղում են: Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան եզրափակում է լավագույն եռյակը: Լավագույն տասնյակում են նաեւ Չիլին, Բելգիան, Կոլումբիան, Ֆրանսիան, Պորտուգալիան Ուրուգվայը եւ Իսպանիան:
ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի մրցակիցներից Լեհաստանը 15-րդն է, Ռումինիան՝ 39-ը, Դանիան՝ 46-ը, Չեռնոգորիան՝ 63-ը, իսկ Ղազախստանը՝ 98-րդը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական խաղը կանցկացնի 2017-ի մարտի 26-ին՝ Երեւանում ընդունելով Ղազախստանի թիմին: