26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Այդ ժամանակ Աստված կհամագործակցի մեզ հետ

Եթե կարելի է, որքան ձեզնից է կախված` ամեն մարդկանց հետ խաղաղություն ունեցեք: Հռոմեացիներին 12.18

Շատ դեպքերում մեզնից է կախված, թե ինչպիսի փոխհարաբերություններ կունենանք մարդկանց հետ: Երբեմն ձեռքներս ծալած նստում ենք` սպասելով, թե ով մեր փոխարեն մեր խնդիրները կլուծի: Միգուցե ինչ-որ մեկը քո դեմ լարված է, և դու աղոթում ես, որ Աստված միջամտի ու շտկի ձեր փոխհարաբերությունները:

Սակայն ինքդ պետք է փորձես խաղաղություն հաստատել նրա հետ: Եթե անես այն ամենը, ինչ քեզնից է կախված, և հաջողության չհասնես, այդ դեպքում կարող ես աղոթել ու Աստծուն ասել. «Տե՛ր, ես փորձեցի շտկել իրավիճակը, բայց դա իմ ուժերից վեր էր: Խնդրում եմ, օգնի՛ր ինձ»: Եթե դու ոչինչ չես անում, չես կարող Աստծուն խնդրել, որ Նա քո փոխարեն հաշտության քայլ անի:

Մենք ունենք Տիրոջ զորությունն ու իմաստությունը` մարդկանց հետ խաղաղություն հաստատելու համար: Դժվար է զանգահարել ինչ-որ մեկին և ներողություն խնդրել կամ որևէ հարց պարզաբանել, բայց մենք պետք է ջանք անենք՝ պահպանելու խաղաղությունը: Եկեք ապրենք խաղաղության մեջ, խաղաղություն ունենանք ոչ միայն Աստծո զավակների, այլև բոլոր մարդկանց հետ: Այդ ժամանակ Տերը կհամագործակցի մեզ հետ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ