27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երևանի Ազատության հրապարակը զարդարում են ձնե քանդակները /ֆոտո/

Ապարանից Երևան բերված 8 մեքենա ձյունը «HD Studio»ին ու նրա ղեկավար, ռեժիսոր Կարեն Խաչատրյանին օգնեցին իրագործել վաղեմի մտադրությունը։ Երևանն այսուհետ հետ չի մնում Սանկտ Պետերբուրգից, Պրահայից,  Մոսկվայից և այլ քաղաքներից, որտեղ ձմռանը այգիները զարդարում են պսղպղուն սառցե քանդակները՝ ծանոթ ու անծանոթ կերպարներով։

Կարեն Խաչատրյանը նշում է, որ 3 տարի է՝ նման ծրագիր իրականացնելու մտադրություն ունեին, և այս տարի արդեն որոշում կայացվեց Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման վարչության հետ համագործակցելով կյանքի կոչել գաղափարը։

«Ամբողջ աշխարհում, հատկապես ձնառատ երկրներում, անցկացվում է նման միջոցառում, և Երևանն էլ պետք է հետ չմնա ու նման ծրագիր կազմակերպի մեր երեխաների, քաղաքացիների, զբոսաշրջիկների համար»,- նշում է գաղափարի հեղինակը։

Քանդակները պատրաստել և ցուցադրության են ներկայացրել ինչպես պրոֆեսիոնալներ, այնպես էլ արվեստի դպրոցների սաներ՝ իրենց ուսուցիչների հետ համատեղ։

«Մեր երկրում ձյան հետ աշխատելու փորձ չկա, ուստի ծրագիրը նաև փորձարարական է, պրոֆեսիոնալներն ու սովորողները կաշխատեն միասին, կհամագործակցեն, կքննարկեն ու ձյան հետ «լեզու կգտնեն»։ Ձյունն ու սառույցն ունեն իրենց առանձնահատկությունները, և ծրագրի մասնակիցները շունչ կհաղորդեն սառը նյութին»-նախապատրաստական աշխատանքների մասին խոսելիս նշում է Կարենը ։

Քանդակները տարբեր թեմաներով են, կազմակերպիչներն էսքիզների առումով հեղինակներին ազատություն են տվել, սակայն գերակշռում են հեքիաթային կերպարները,  նույնիսկ մտադրություն կա ներկայացնելու Երևանի երբեմնի Երիտասարդական պալատը։

Ցուցադրված է ավելի քան 15 քանդակ։

unnamed-1 unnamed-2 unnamed-3 unnamed-4 unnamed-5

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ