13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Բարի գալուստ քաղաքականություն, պարո՛ն Օհանյան»

«Կարող եմ ասել՝  բարի գալուստ քաղաքականություն, պարոն Սեյրան Օհանյան: Ես ժողովրդավարական արժեքներ դավանող անձ եմ, մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ քաղաքականությունը մրցակցություն է, որը բաց է մասնակցության համար, և եթե մարդիկ խոսում են ընդամենը գեղեցիկ բառեր կամ մի քանի բառակապակցություններ ասելու համար, որպեսզի տպավորություն ստեղծեն, իմ դեպքը այդ օպերայից չէ. կա՛մ չեմ ասում, կա՛մ եթե ասում եմ, ուրեմն հավատում եմ», – անդրադառնալով Սեյրան Օհանյանի հայտարարությանը ՝  Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Քաղաքականությունը մրցակցություն է, որ բաց է մասնակիցների համար, մենք պատրաստ ենք ընդունել քաղաքական գործիչների ակումբ բոլոր այն գործիչներին, բոլոր այն քաղաքական թիմերին, ովքեր պատրաստ ենք քաղաքական կոռեկտության, քաղաքական մշակույթի, քաղաքկան գաղափարախոսության ու ծրագրերի շրջանակներում ազատ մրցապայքար մղել մեկը մյուսի դեմ: Մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ ես հարգանք ունեմ Արցախի բոլոր հերոսների, այդ թվում նաև պարոն Օհանյանի նկատմամբ: Նա իր որոշումը կատարել է, ես այսօր կարդացի նրա հայտարարությունը ֆեյսբուքյան իր էջում, ինձ մնում է ընդամենը բոլորին մաղթել ազատ, արդար մրցապայքար: Թերևս այսքանը, քանի որ Ս. Օհանյանը դեռևս ծրագրային ելույթով հանդես չի եկել», – նշեց Շարմազանովը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ