27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՊԵԿ-ը չի խոչընդոտում

«Ինչ-որ տարածել է ՊԵԿ-ը որպես հաղորդագրություն, ես դրանից ավել ինֆորմացիա չեմ կարող տալ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք պրոֆեսիոնալ է համարում ՊԵԿ-ի մամուլի հաղորդագրությունը, թե բանան ներկրող ընկերություններն ոմանք խոչընդոտել են, բայց թե ովքեր, հաղորդագրության մեջ չէր ասվում:

«Ես իրականում չգիտեմ, թե ովքեր են խոչընդոտել, բայց պետք է ասեմ, որ ոչ միայն ՊԵԿ-ը չի խոչընդոտում, այլև խրախուսում է ներկրումը Հայաստան»: Վ. Միրումյանը հավելեց, որ բանանի ներմուծմանը որևէ տնտեսվարող սուբյեկտի կողմից որևէ խոչընդոտ չկա:

Ինչ վերաբերում է ընդդիմադիրների հայտարարություններին, թե հարկային դաշտում կատարվող փոփոխությունները, մենաշնորհի դեմ պայքարը զուտ նախընտրական քայլեր են, ապա ՊԵԿ փոխնախագահն ասաց, որ իրենք ունեն հստակ ծրագիր ու դրանով հետևողականորեն առաջնորդվելու են: Ըստ նրա օրինակ` Հարկային օրենսգրքում կատարվեցին փոփոխություններ, բայց ոչ ոք չի կարող ասել, որ դա վերջնական տարբերակն է:

«Բնականաբար, ժամանակը ցույց կտա, եթե տեսնենք, որ այն մտավախությունները, որ բիզնես հասարկաությունը բարձրացնում է, ու դրանք իրականում կան, մեր հակաբյուջետային քաղաքականությունը թույլ է տալիս որոշակի վերանայումներ անել: Մեր Հարկային օրենսգիրքը քարացած փաստաթուղթ չէ, այն միշտ էլ կարող է վերանայվել, օրինակ` դրույքաչափերը,-եզրափակեց Վախթանգ Միրումյանը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ