26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ժիրինովսկին պաշտպանում է Էրդողանին»

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ,վերջերս հակաադբեջանցուց և թուրքատյացից թրքասերի և ազերիամոլի վերածված Վլադիմիր Ժիրինովսկին Life.ru-ին մեկնաբանել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը և շատ ռուսաստանցի քաղաքական գործիչների,քաղաքագետների և վերլուծաբանների նման պաշտպանել է Անկարային…”Հավանաբար այդ ամենն ուղղված էր Էրդողանի այցը Մոսկվա խափանելու համար…Սպասվում էր,որ նա մեկ օրով դեկտեմբերին ժամանելու էր այստեղ,իսկ հունվարին սպասվում էր նրա “մեծ” այցը…Ռուսաստանը պետք է սպասի թուրքական կողմի բացատրություններին և չենթարկվի սադրանքների…Արևմուտքը փորձում է գժտեցնել մեզ…Մեզ ժամանակին գժտեցնում էին Գերմանիայի հետ…Իսկ հիմա՝Թուրքիայի…Այս ամենի հեղինակը Բրիտանիան է…Ես այնտեղ եղել եմ նոյեմբերին և հադիպել եմ նախագահի և օրենսդիրների հետ..Բոլորն ուզում են մեզ հետ ընկերություն անել…”,-ասել է Ժիրինովսկին…
Բացարձակ չեմ զարմանում սույն զազրախոսի զառանցանքների վրա,քանի որ այս քաղաքկան գործիչը իր ընտանիքի անդամին էլ կծախի “30 արծաթով”…Ժամանակին թուրքերին և ադրբեջանցիներին անխնա քննադատող այս քաղաքկան գործիքը շատ կարճ ժամանակում փոխեց իր կողմնորոշումը և դարձավ Անկարայի և Բաքվի “օմբուդսմենը” Մոսկվայում…
Հիշեցնեմ,որ Ժիրինովսկին անցյալ տարի Սիրիայի օդային տարածքում թուրքերի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցելուց հետո կոչ էր անում հայերին,քրդերին և հույներին պատերազմ հայտարարել Անկարային և ազատագրել իրենց պատմական հողերը բարբարոս թուրքերից…Ժիրինովսկին ինքն էլ լավ գիտի,որ Անկարայում ՌԴ դեսպան Ա.Կառլովի սպանությունը՝Անկարայի պատասխանն էր Մոսկվային Հալեպը թուրքամետ ահաբեկչական կազմակերպությունների ճիրաններից ազատագրելու համար…Սակայն Ժիրինովսկին և ռուսասատանյան քաղաքական էլիտան փորձում են չբարձրաձայնել այս վարկածը,որն ավելի հավանական է,քանի որ անցյալ տարվա աշնանը ռուսական ինքնաթիռի խոցումը թուրքերի կողմից տեղի ունեցավ այն ժամանակ,երբ ռուսական օդուժը գրեթե ոչնչացրեց Էրդողանի և “ԻՊ”-ի նավթային բիզնեսը…Կառլովին սպանեցին Հալեպն ազատագրելուց մի քանի օր անց…Անկարան այսպիսի մեթոդներով է պատժում Պուտինին…Սական ռուսները իբրև թե չեն հասկանում…Իսկ Էրդողանն էլ ավելի է լկտիանում…
Հետաքրքիր է,Պալմիրայի երկրորդ ազատագրումից հետո Անկարան ինչպե՞ս կպատժի Մոսկվային…Հուսով եմ,երկար չենք սպասելու…Մոսկովյան “մազոխիստներն” էլ կրկին կփորձեն “Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ” և ջանադրաբար կպաշտպանեն թուրքերին…

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ