27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սա միայն ռեկլամն էր, կինոն նոր ա սկսելու.ազատամարտիկ Սարգիս Ղազարյանը դադարեցրել է հացադուլը

«20 օր հացադուլ անելուց հետո ստիպված տուն գնացի: Այլ տարբերակ չունեի: Վատացա ու տեղափոխվեցի հիվանդանոց, որտեղ ասեցին, թե լյարդս ու լեղապարկս վարի ա գնում: Ես փոքր երեխեք ունեմ ու հասկացա, որ էս պահին հացադուլս անիմաստ է դառնում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կառավարության շենքի դիմաց անժամկետ հացադուլ հայտարարած ազատամարտիկ Սարգիս Ղազարյանը:

Սարգիս Ղազարյանը ընդգծեց, որ իր պայքարը չի ավարտել.«Սա միայն ռեկլամն էր, կինոն նոր ա սկսելու: Ես մենակ խնդրանք ունեմ Անուշիկ Շահրամանյանի ու Աշոտին, թող մինչև Նոր տարի գոնե ոսկեղենս տան: Երեխատեր եմ ու իմ ոսկին պետքա: Իմ տան ոսկին իմ համար սրբություն է»,-հավելեց Սարգիս Ղազարյանը:

Նշենք, որ ազատամարտիկի խնդիրը իրավական հարթության վրա է: Սարգիս Ղազարյանը  պնդում է,  ինքը խարդախության զոհ է դարձել՝ 55 հազար դոլար գումար, պայմանագրով տալով «Արցախբանկի» աշխատակից Անուշիկ Շահրամանյանին, որը այդպես էլ գումարը չի վերադարձրել: Ղազարյանը պնդում է նաև , որ Անուշիկ Շահրամանյանի տվել 4 500 դոլար արժողությամբ ոսկեղեն:

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2015 թվականին  վաշխառության համար Սարգիս Ղազարյանին դատապարտել է տուգանքի՝ 300 000 ՀՀ դրամի չափով:

Նշենք, որ Henaran.am-ի հետ զրույցում Անուշիկ Շահրամանյանը նշել է, որ ինքը վերադարձրել է Սարգիս Ղազարյանի տրամադրած մայր գումարը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ