14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Նախագահին խնդրել են՝ թույլ չտա, որ Ծառուկյանը վերադառնա»

«Ծառուկյանի վերադարձից հետո մեր քաղաքաական դաշտում բավական շատ փոփոխություններ կլինեն: Իհարկե, պետք է նշեմ, որ Ծառուկյանին չի հաջողվի վերադարձնել այն դիրքերը, որ ուներ նախկինում», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Քաղաքագետն ընգգծեց՝ քաղաքական ուժերի մեծ մասը բոլորովին խանդավառված չէ Ծառուկյանի վերադարձով. զգում են, որ Ծառուկյանը  հզոր հակառակորդ է:

«Նույնիսկ լուրեր կան, որ այդ քաղաքական ուժերը դիմել են նախագահին՝ խնդրելով, որ թույլ չտա՝ Ծառուկյանն ակտիվ քաղաքականություն վերադառնա, քանի որ իրենք լավ գիտեն՝ որտեղ կհայտնվեն այն այն ժամանակ, որբ Ծառուկյանն ակտիվ քաղաքականություն վերադառնա»:

Քաղաքագետը վստահեցրեց՝ ԲՀԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին  ժողովրդի վստահության քվեն կստանա. կա մի  ստվար զանգված, որ միշտ պատրաստ է սատարել ԲՀԿ-ին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ