08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

«Բա ինչի՞ ենք ասում՝ եկեք, աշխատավարձ բարձրացրեք»

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը ստվերի կրճատում ամենևին էլ չի տեսնում:
«Բայց ո՞վ է ասում, որ ստվերը կրճատվում է, ես չեմ էլ տեսել։ Հիմա ստվերի կրճատումը ի՞նչ է նշանակում, որ ծախսերը պետք է ցույց տան, չէ՞. աշխատավարձ շատ ես տալիս, բայց քիչ ես գրում, որ եկամտահարկ քիչ մուծես»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորն` արձագանքելով ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանի այն տեսակետին, թե ստվերի կրճատումը ենթադրում է գնաճ:

«Բա ինչի՞ ենք ասում՝ եկեք աշխատավարձ բարձրացրեք, այսինքն՝ դու պետք է կարողանաս ստվերի դեմ պայքարի հիմքեր ստեղծել տնտեսական աճի համար, իսկ դա էլ բերի այնպիսի էֆեկտի, որ հնարավորություն լինի աշխատավարձ բարձրացնել: Այդ համադրություններն ու կարգավորումը Կառավարության խնդիրն է»,-բացատրեց նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ