27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հիմա պայքարե՞լ ստվերի դեմ, թե՞ ոչ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի խոսքով`  ստվերի դեմ պայքարը կարող է արդյունավետ լինել, եթե կատարվում է գործընկերային ձևաչափով: «Ստվերի դեպ պայքարը  պետք է լինի համակողմանի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: «Դրա համար ունենք համապատասխան ծրագիր, գործողությունների հաջորդականություն, որը հաջորդաբար իրականացնելու ենք: Այսինքն՝ մենք մի կողմից երաշխավորում ենք տնտեսվարող սուբյեկտներին, որ օրինական դաշտում աշխատող և հարկ վճարողը պետք է որևէ խնդիր չունենա, բայց մյուս կողմից պետք է տնտեսվարող սուբյեկտները համապատասխան վարքագիծ դրսևորեն»,-հավելեց Վ. Միրումյանը:

Վերջինս շեշտեց, որ կոռուպցիայից խուսափելու համար տնտեսվարողը պետք է գործընկերային հարաբերությունների մեջ չմտնի հարկային ծառայողների հետ: «Եթե միակողմանի եղավ, միայն մենք այդ միջոցառումները ձեռնարկեցինք, տեսուչին պատժեցինք, գործից ազատեցինք, ասացինք՝ «դու այլևս չես աշխատում ու հույս էլ չունենաս համակարգում աշխատելու», բիզնես հանրությունը պետք է ադեկվատ պատասխան տա, պետք է համատեղ մտնենք գործընթացի մեջ, որ հաջողություններ ունենանք»,-նկատեց նա:

Դիտարկմանը, թե կոնկրետ շուկայում գների նվազում չկա, այլ թանկացում է ընթանում, Վ. Միրումյանն արձագանքեց. «Ի՞նչ եք առաջարկում մեզ, ակնհայտ է չէ՞, որ եթե ստվերի դեմ պայքարում ենք, և շրջանառությունները գալիս են հարկման դաշտ, ապա դա պարունակում է նաև գների բարձրացման հնարավորություններ: Հիմա անե՞նք, թե՞ չանենք: Այ, որ այս հարցի պատասխանն իմանաք, կասեք»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ