15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Վերաքննիչը մերժել է

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Ավետիսյանների սպանության գործով առաջին ատյանի դատարանի վճիռը: Այսինքն՝ տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքները մերժվել են:

Դատավճիռը կարող է բողոքարկվել երեք ամսվա ընթացքում:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը  Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին ցմահ ազատազրկման էր դատապարտել:

Ողբերգությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին: Մեղադրական եզրակացության համաձայն՝ ռուսական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովը մտել է Ավետիսյանների ընտանիքի տուն եւ գնդակահարել Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին եւ  Հասմիկ Ավետիսյանին: Այնուհետեւ նա դանակահարել է փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին, որը 7 օր անց հիվանդանոցում մահացել է:
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ