29 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մենք համատեղելու ենք ջանքերը երկիրը այս ծանր վիճակից դուրս բերելու համար. Ստեփան Դեմիրճյան

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին  ՀԱԿ 2-րդ (20-րդ)համագումարին ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն իր ելույթում նշեց, որ ՀԱԿ-ը կայացած քաղաքական ուժ է. «Հայ ազգային կոնգրեսը կայացած քաղաքական ուժ է: ՀՀ ամենակազմակերպված եւ ազդեցիկ ընդդիմադիր կուսակցություններից մեկը: Այն լուրջ դերակատարություն ունի ներքաղաքական կյանքում ու հետեւողական պայքարում է մեր երկրի  ժողովրդավարության  համար»:

Դեմիրճյանը ընդգծեց, որ իր ղեկավարած կուսակցության և ՀԱԿ-ի  գործընկերային հարաբերությունները սկսվել են 2007թ., երբ իրենք սատարեցին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը նախագահական  ընտրություններում. «Մեր համագործակցությունն ուղղված է եղել սահմանադրական կարգի  ու օրինականացման հաստատմանը: Մենք համատեղելու ենք ջանքերը երկիրը այս ծանր վիճակից դուրս բերելու համար»,-եզրափակեց Ստեփան Դեմիրճյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ