27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Որքան կվճարի Սամվել Ալեքսանյանը.ՀԺ

«Այս տարի ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ» ընկերությունը զգալիորեն ավելի քիչ հարկ կվճարի, քան անցած տարի: «Ալեքս Գրիգ» ընկերությունը չի ներառվի նույնիսկ խոշորագույն 5 հարկատուների ցանկում:

Երեկ ՊԵԿ խոշոր հարկատուների տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանը թվարկել է այն տնտեսվարողներին, որոնք կկազմեն այդ հնգյակը: Դրանք են «Գազպրոմ Արմենիան», «ՀԷՑ»-ը, «Գրանդ Տոբակոն», «Ղ-Տելեկոմը» եւ «ԱրմենՏելը»:

 «Ալեքս Գրիգը» անցած տարի վճարել էր 18,2 մլրդ դրամ եւ հայտնվել 4-րդ հորիզոնականում: Թե այս տարի որքան կվճարի, դեռ չի հայտարարվում, բայց այն, որ շատ ավելի փոքր գումար կվճարի պետբյուջե, արդեն իսկ ակնհայտ է:

Տարեցտարի բյուջե վճարվող հարկերի նվազումը «Ալեքս Գրիգի» դեպքում՝ արդեն հստակ միտում է դառնում:

Միեւնույն ժամանակ այս ընկերությունն անընդհատ ընդլայնվում ու նորանոր տնտեսական «բարձունքներ» է գրավում: Անցած տարվա ընթացքում նա չի կորցրել որեւէ մոնոպոլիա, շարունակում է վայելել իշխանության ամենաբարձր օղակների հնարավոր ամենամեծ հովանավորությունը: Եվ տարեցտարի հարկերի նվազեցումը կարող է պայմանավորված լինել ընդամենը ստվերի ընդլայնմամբ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ