27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«ՀՀ-ում նավթամթերքի էժանացման նախադրյալները տեսանելի չեն»

Մամուլում լուրեր են շրջանառվում՝ հավանական է առաջիկայում նավթամթերքը վերջապես մեր երկրում էլ էժանանա: Համաշխարհային շուկայում, ինչպես հայտնի է, նավթամթերթի, բենզինի գներն էժանանում են, իսկ Հայաստանում առանձնապես նկատելի փոփոխություններ չեն լինում:

Անդրադառնալով այս թեմային՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Բոլոր դեպքերում, ՀՀ-ում նավթամթերքի էժանացման նախադրյալները տեսանելի չեն, բայց նավթամթերքի գների իջեցումը առկա է աշխարհում: Մենք այն ներկրում ենք: Եթե նավթամթերքը էժան են ներկրում, պետք է այստեղ էլ էժանանա, բայց մեր երկրում մի վատ սովորություն կա. նույնիսկ այդպիսի դեպքերում գները դարձյալ չեն էժանանում: Շուկան պահանջում է, որ այստեղ էլ գներն իջնեն, բայց այս պահին հստակ չենք տեսնում դրա նախադրյալները: Գոնե առայժմ եթե էժանանա, շատ քիչ կէժանանա: Նավթամթերքի, բենզինի գներն ամբողջ աշխարհում իջնում են, բայց ՀՀ-ում՝ ոչ: Դա կապված է ազատ մրցակցության բացակայության հետ: Ներկրման ոլորտում ազատ մրցակցություն չկա. ահա այստեղից են առաջանում այդ խնդիրները»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ