Մի խառնվիր ուրիշի գործերին
ՄԻ ԽԱՌՆՎԻՐ ՈՒՐԻՇԻ ԳՈՐԾԵՐԻՆ
«ՀՈԳԵՎՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ» ԳՐՔԻՑ
Եթե մեկը հնազանդվում է սատանային և ամեն ինչում կատարում է նրա կամքը՝ գործելով մեղքեր և անօրինություններ, և երբ պատահի, որ մենք հանդիպենք այդպիսի մեկին, այդ ժամանակ պետք է զգույշ լինենք, քանի որ նա կարող է վարակել մեզ իր մեղավոր էությամբ: Այսպիսի մարդը կարող է զենք լինել սատանայի ձեռքում, որի միջոցով նա կարող է մեզ գցել իր որոգայթը:
Իր ատամները կրճտացնելով Աստծո բոլոր մարդկանց վրա, սատանան վշտացնում է նրանց, վրա է պրծնում հատկապես նրանց վրա, ում Տերն Իրենն է համարում:
Տոն օրերին Աստծո թույլտվությամբ թշնամին միշտ ջանում է տհաճություն պատճառել և վշտացնել: Մեկին հարվածում է, մեկին՝ կսմթում: Եվ որքան ավելի խիստ ես լինում ինքդ քո հանդեպ, այնքան ավելի զորեղ կերպով է զինվում թշնամին:
Երբեմն մեր փրկության թշնամին փորձում է մեզ հրահրել անհարկի սխրանքների: Կամ չափազանց խիստ պահեցողության և է, և որոնք ինքներս ենք մեզ նշանակում ու որպես կարգ ենք սահմանում մեր հոգևոր կյանքի համար: Նման անչափավորությունից միշտ առաջացնում է ուժերի ջլատում և թուլություն, կամաց-կամաց սկսվում է քանդվել մեր սահմանած կարգը, հետո վրա է հասնում խռովքը, որի ժամանակ էլ թշնամին հեշտությամբ հաղթում է մեզ:
Քո ի՞նչ բանն է խառնվել ուրիշի գործերին: Քո հիմար միտքը չարն ուղղորդում է դեպի ուրիշի գործերը: Դու կորցնում ես թանկագին ժամանակդ, որը տրված է քեզ փրկությանդ համար, իսկ դու օգտագործում ես քո կորստի համար:
Եթե ցանկանում ես փրկվել, ապա այսպես արա. երբ տեսնես մարդու ընկնելը մեղքի մեջ, աղաչիր Աստծուն, որպեսզի ների այդ մեղքը նրան: Ինչքան աղոթես, այնքան բարի գործ արած կլինես: Ոմանք, չիմանալով այս դիվային խորամանկությունը, ջանում են դատել մեղանչած մարդուն: Բայց պետք է իմանալ, թե քանի անգամ մարդ դատի մեղանչողին, այնքան անգամ չար գործ կգրանցեն դևերը նրա հաշվին:
Տեր Հովսեփ քահանա Հակոբյանի հանրագրից