27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Սա մահակ է բոլոր ժամանակների ընդդիմադիր պատգամավորների գլխավերևում»

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստի ժամանակ 100 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեմ Ոստիկանությունում ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը երկրորդ և ամբողջական ընթերցմամբ:

Զինվորական ծառայության անցնելու մասին օրենքի նախագծը ևս երկրորդ և ամբողջական ընթերցմամբ ընդունվեց` 101 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով:

ԴԱՀԿ-ի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և Հրապարակային սակարկությունների մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջական ընդունվեց` 100 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով:

Քրեական օրենսգրքում և քրեական դատավարության օրենսգրքում ևս լրացումներ կկատարվեն. հարցն ընդունվեց 100 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու հարցն ընդունվեց 79  կողմ, 5 դեմ, 15 ձեռնպահ ձայներով:

ԱԺ պատգամավոր երաշխիքների գործունեության մասին հարցը երկրորդ ընթերցմամբ քվեարկելուց առաջ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խնդրեց ուշադրություն դարձնել նրա վրա, որ հանվում է այն դրույթը, ըստ որի պատգամավորին հետապնդել չէր կարելի իր կարգավիճակից բխող գործունեության շրջանակներում կատարած գործողությունների համար. «Հիմա այս կարգը չի գործում: Սա մահակ է բոլոր ժամանակների ընդդիմադիր պատգամավորների գլխավերևում` նրանց գործունեությունը սահմանափակելու համար»,-նկատեց նա: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Չեմ կարծում, որ դա այդպես է»: Հարցը դրվեց քվեարկության ու ընդունվեց 95 կողմ, 1 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ:

ԱԺ կանոնակարգ-օրենքի փոփոխություններն ընդունվեցին 87 կողմ, 0 դեմ, 13 ձեռնպահ ձայներով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ