27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԱԺ նախագահի, նախագահի ու վարչապետի գնումների արարողակարգն է փակ լինելու

Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց ու ընդունվեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագժերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Այն ընդունվեց 92 կողմ, 1 դեմ, 6 ձեռնպահ ձայներով:

Գնումների մաասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը վարման կարգով խոսելով ասաց, որ օրենքների արագ բերելու արդյունքում հաճախ ամբողջական ինֆորմացիային չեն տեղեկանում: «Խնդրում եմ պարզաբանել. մամուլում տեղեկություններ եղան, որ այս օրենքով նախատեսվում է, որ ԱԺ նախագահի, նախագահի ու վարչապետի պետական ծախսերը դառնում են պետական գաղտնիք ու թափանցիկ չեն լինելու»,-ասաց պատգամավորը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ ինքն էլ է այդ մասին թերթից տեղեկացել, ու դժվար թե նման բան լինի: Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը պարզաբանեց, որ օրենքը վերաբերում է միայն գնման արարողակարգին, ծախսերի մրցույթներն են փակ լինելու, ոչ թե հաշվետվությունները:

«Գնումների մասին դա ճիշտ է, հետագայում եթե որևէ բան լինի, ես կտեղեկացնեմ»,-ասաց Գ. Սահակյանը:

Նախագիծն ընդունվեց 77 կողմ, 22 ձեռնպահ, 2 դեմ հարաբերակցությամբ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ