27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԻՆչո՞ւ է 18 ամյա Լուսինեն Բաքու մեկնել. հորդոր

ՈՒշադրություն
———————
Ինչպես տեսնում եք, ադրբեջանական քարոզչամեքենան, առանց գումարներ ափսոսալու, իր գործունեությունն է ծավալում՝ որսալով թույլ օղակներ։ Վերջին՝ արցախցի տասնութամյա Լուսինե Ներսիսյանի դեպքը, հատկապես ակնառու է, որ աղջիկը դուրս է մնացել ընտանեկան, դպրոցական, հասարակական ուշադրությունից ու ազգային դաստիարակությունից։
Ուստի՝ պահանջ, խնդրանք, հորդոր բոլոր ծնողներին, դպրոցի ուսուցիչներին, պետական, հասարակական կառույցներին, հատկապես Կրթության նախարարությանը, բազմապատկել, եռապատկել այս ուղղությամբ տարվող դաստիարակությանը, կազմակերպել միջոցառումներ, լսումներ՝ կապված թեմայի հետ։ Համակարգչի առջև նստած երիտասարդին պահել ուշադրության կենտրոնում։ Ինչպես համոզվում ենք, կա կարիքը, որ մեկ անգամ էլ, երկու անգամ էլ բացատրվի, ասվի՝ թշնամու լարած թակարդների մասին։
Լուսինեի դեպքը պետք է մանրամասն ի ցույց դրվի, քանի որ էլի կան հնարավոր լուսինեներ, որ անգիտակից լինելով, տարված լինելով սեփական ԵՍ-ի ցուցադրությամբ, կարևորությամբ, կկործանեն իրենք իրենց, խայտառակ կանեն իրենց ընտանիք-ազգ ու տակին, հետո արդեն ուշ կլինի։
Ցանկալի է, որ այս նյութը տարածվի։

Արձակագիր Մելանյա Պետրոսյանցի ֆեյսբուքի գրառումը

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ