27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Մի պուճուր, հավի բուն բիզնես էլ չունեմ»

«Ցանկացած մարդ այդ թվում Ծառուկյանը,  իրավունք ունի քաղաքականություն  մտնել, դուրս գալ: Ցավոք, այսօր քիչ մարդիկ կան, որ ուզում են ազնվորեն ծառայել պետությանը:   Իրականում իսկական քաղաքական գործիչը պիտի ջանա ամեն օր մտածել պետության մասին, ոչ թե իր մասին ու իր բիզնեսների մասին:  Ուրեմն, եթե Ծառուկյանի նպատակներն ազնից են,  նրա վերադարձը ողջունելի է», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց   «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ ընդգծելով՝ եթե Ծառուկյանը ակտիվ քաղաքականություն վերադառնա հին  պլաններով, ոչինչ չի փոխվի. Ժողովուրդը չի շահի:

«Քաղաքականության մեջ ամենքս էլ սխալներ արել ենք: անսխալական մարդիկ չկան: Մնում է՝ Ծառուկյանն իսկապես ցանկանա ծառայել ժողովրդին. նա համբավ ու կարողություն ունի, կարող է դա անել: Թե չէ, այսօր մեր քաղաքական դաշտում ամեն մեկն իր բիզնեսի բարգավաճման մասին է մտածում:  Քաղաքականությունն ու բիզնեսը համատեղել չի կարելի: Ես, օրինակ, մի պուճուր, հավի բուն բիզնես էլ չունեմ, բայց գործադիրում  բիզնես ունեցողներն այնքան շատ… կառավարությունում էլ կան այդպիսիք, ու, առհասարակ, մեր քաղաքական դաշտում դա շատ է դարածված: Այսպես չի՛ կարելի: Պաշտոնյան պիտի ազնիվ լինի», – ասաց Սոս Գիմիշյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ