Փոխվել է կուսակցություններին տրամադրվող գումարների չափը
Օրենսդիր մարմինը քննարկում է «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի քննարկումը, որի հիմնական զեկուցողն է Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նա նախ տեղեկացրեց, որ օրենքը քննարկվել է Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում և բավականին լավ գնահատականի է արժանացել՝ հաշվի առնելով այն, որ նախագիծը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Առաջին ընթերցումից երկրորդ ընթերցում արվել են մի շարք փոփոխություններ: Օրինակ՝ առաջարկվել էր, որ 9-րդ հոդվածի 2-րդ մասում «1000» թիվը փոխարինել «500» թվով, ընդունվել է մասնակի՝ 9-րդ հոդվածի 2-րդ մասում «1000» թիվը փոխարինել «800»-ով:
Կուսակցության գործունեությունը հիմնվում է անդամության կամավորության, անդամների իրավահավասարության, սեռից, ռասսայից, մաշկի գույնից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից կախված խտրականության արգելման, կուսակցության անկախության, ինքնակառավարման, կոլեգիալության, գործունեության թափանցիկության, հրապարակայնության և հաշվետվողականության սկզբունքների վրա: «Կուսակցությունները, հաշվի առնելով կուսակցությունների գործունեության սկզբունքները, ինքնուրույն են որոշում իրենց ներքին կառուցվածքը, նպատակները, գործունեության ձևերն ու մեթոդները, կուսակցության մարմինների ձևավորման կարգը, որոնք չեն կարող հակասել ժողովրդավարական սկզբունքներին»,- տեղեկացրեց Ա. Հովհաննիսյանը: Նախարարը տեղեկացրեց, որ փոխվել է նաև կուսակցություններին տրամադրվող գումարների չափը: Ըստ նրա՝ այժ կուսակցություններին տրվող ֆինանսավորման չափը ավելացվել է: