26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչպես են պատժվելու ապօրինի հարստացած պաշտոնյաները

Ազգային ժողովը քննարկում է «Քրեական օրենսգրքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնել: Փոփոխությամբ առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել այն դեպքերի համար, երբ հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձի և նրան փոխկապակցված անձանց մոտ տեղի է ունեցել գույքի ավելացում կամ պարտավորությունների նվազում, որոնք էական չափով գերազանցում են նրա օրինական եկամուտները, և դա ողջամտորեն չի հիմնավորվում, ինչպես նաև երբ առկա են ապօրինի հարստացման հիմք հանդիսացող այլ հատկանիշները բացակայում են:

Նախարարն ասաց, որ մանր խախտումների հետևից չեն գնա, և միջազգային փորձը կկիրառեն՝ սահմանելով միջինացված թիվ: «ՀՀ-ում սահմանել ենք հայտարարագիր ներկայացնող ամենաբարձր և միջին պաշտոնյայի համար միջինացված թիվ՝ վեց ամսվա տրամաբանությամբ»,-նկատեց նա: Նշենք, որ ապօրինի հարստացման էական չափ է համարվում 5 մլն դրամը գերազանցող շեմը: Նախարարը նաև ներկայացրեց հայտարարագիր ներկայացնող սուբյեկտները: «Ապօրինի հարստացման սուբյեկտ դիտարկել ենք հայտարարագիր ներկայացնող պաշտոնյային, այսինքն՝ այն անձին, ով «Հանրային ծառայության» օրենքին համահունչ ներկայացնում է հայտարարագիր և նրան հարակից անձանց շրջանականերին»:

Առաջարկվում է ապօրինի հարստացման համար սահմանել ազատազրկումˋ առավելագույնը 3 տարի ժամկետով, ինչպես նաև որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում: Նախարարը նշեց, թե ամենավիճելին ապօրինի հարստացման ապացուցման բեռ և անմեղության կանխավարկածի հարաբերակցությունն է: «Մասնավորպես նախատեսել ենք ապօրինի հարստանալը դնել վարույթն իրականցնող մարմնի վրա դրվելու պարտականություն, որ ապացուցի, որ պաշտոնատար անձն ունի գույքի ավելացում կամ ունի պարտավորությունների ակնհայտ նվազում, որոնք չեն համապատասխանում օրիանական հայտարարագրած եկամուտներին»,-ասաց նա:

Նախատեսվում է նաև, որ այսուհետ պաշտոնատար անձինք պարտավոր կլինեն հայտարարագրել 2 մլն դրամը գերազանցող փոխառությունների ստացումն ու հանձնումը, դրանց դիմաց վճարների ստացումն ու հանձնումը, դրամական միջոցների նվիրատվությունը, ձեռնարկատիրական գործունեությունից, գույքի օտարումից եկամուտի ստացումը, վարձակալության դիմաց վճարների ստացումը կատարել անկանխիկ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ