14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Լարսի ճանապարհը փակվել է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ գիշերվա ժամերին եւ վաղ առավոտյան Լոռու, Տավուշի, Շիրակի, Կոտայքի մարզերում, Գեղարքունիքի մարզի Սեւան, Ճամբարակ, Արագածոտնի մարզի Թալին, Ապարան քաղաքներում, Արագածում, «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, Սարավան-Զանգեր ավտոճանապարհին եղել են տեղումներ ձյան տեսքով:

 ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի  14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, առատ ձյան եւ բքի պատճառով դժվարանցանելի են Ապարանի, Արագածի, Արթիկի, Մարալիկի, Աշոցքի ավտոճանապարհներն ու Քեթիի, Ջաջուռի եւ Վարդենյաց  լեռնանցքները:

Բքի եւ անբավարար տեսանելիության պատճառով փակ են Աշոցքի տարածաշրջանի հանրապետական նշանակության ճանապարհները:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ