27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մի քննադատեք այս լուսավոր գաղափարը. Է. Շարմազանով (վիդեո)

ԱԺ-ն շարունակում է քննարկել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագծին կից նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ: Արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով նկատեց, թե այս դահլիճում պատգմավորների ճնշոց մեծամասնությունը կողմ է նախագծին, իսկ էմոցիոնալ ելույթները սպասելի էին: Նա նշեց, թե անհրաժեշտություն կա, և 131 պատգամավորներից որևիցե մեկը չի կարող վիճարկել այն փաստը, որ վիրավոր զինվորականները և զոհված զինծառայողների ընտանիքները նման խնդիր ունեն:

«Ժողովո՛ւրդ ջան, պետք է գիտակցենք՝ անկախ մեր սոցիալական վիճակից, անկախ պաշտոնից մենք բոլորս Հայաստան աշխարհի զավակն ենք, իշխանություններին կարող եք սիրել, կարող եք չսիրել, ստարել, թե չսատարել, բայց պարտավոր ենք հայրենիքը պաշտպանել և իրավունք չունենք խռովել հայրենիքից, և յուրաքանչյուր քաղաքացի պետք է ներդրում ունենա»,-ասաց նա և նշեց, թե այս օրենսդրության մեջ պարտադիր բաղադրիչը կարևոր է:

Նա, դիմելով պատգամավորներին, որ եթե կան ավելի լավ առաջարկություններ ավելի լավ վերահսկելու համար՝ խնդիր չկա, բայց ավելի լավ մեթոդ, որը դրված է վերհսկողության համար, չի էլ պատկերացնում: Նա դիմելով «Ժառանգություն» խմբակցութան պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, ով դեմ էր նախագծին, ասաց, թե չեն ասում, որ իշխանությունն այնքան «պուպուշ է», ոչ մի թերություն չունի. «Սիրելի՛ Զարուհի ջան, իշխանությունն այնքան թերություն ունի, որ դու կարող ես քննադել, բայց եկեք, մի քննադատեք այս լուսավոր գաղափարը, որն այսօր ներկայացնում է Պաշտպանության նախարարը»,-ասաց նա և առաջարկեց կողմ քվեարկել նախագծին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ