27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշինյանը զայրացրեց Փոստանջյանին. «թեժ» կրքեր խորհրդարանում

«1000 դրամների օրենքը քննարկում ենք այն պայմաններում, երբ հազարավոր զոհված կամ հաշմանդամ դարձած ազատամարտիկների և զինծառայողների ընտանիքներ գտնվում են սոցիալապես ծանր պայմաններում, իսկ բազաթիվ հիմնադրամներ ու անհատներ օգնություն են հավաքում այդ ընտանիքներին օգնելու համար»,-այսօր Ազգային ժողովում «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ելույթում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորի խոսքով՝  շատ անգամ այդ հավաքված օգնություն հավաքողն է սոցիալապես ավելի լավ վիճակում հայտնվում, ոչ թե հասցեատերը: «Շուտով Նոր տարի է, և մենք կտեսնենք 5 հատ լիմոնաթ, 7 հատ լավաշ, 12 բլինչիկ և ամեն բլինչիկի համար հինգ րոպեանոց գովազդային միջոցներ տարբեր լրատվամիջոցներով: Այս քննարկվող նախագծով մենք շանս ենք ստանու, սակայն դժվար է ասել՝ կօգտագործեն շանսը, փորձել գտնել պրոբլեմի ինստիտուցիոնալ լուծումը: Մենք շանս ենք ստանում, որ հայրենիքի համար զոհված կամ հաշմանդամ դարձած երախաները կազատվեն Սոցապնախարարության ընդունարաններում կամ օլիգարխների դռների տակ օրեր անցկացնելուց»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ հետագյում այս կառույցը կմեծանա և կազդի նաև մինչ հունվարը կատարված դեպքերի վրա:

Պատգամավորը վստահ է՝ անհերքելի փաստ է, որ իշխանությունը կոռումպացված ու թալանչի է, սակայն համակարծիք չէ, որ այս փաստարկով կարելի է օրենքին դեմ քվեարկել: Փաշինյանը շեշտեց՝ օրենքի չնդունման դեպքում էլ իշխանությունը շարունակելու է մնալ կոռումպացված ու թալանչի: «Այսինքն՝ զոհված զինռառայողի՝ ուսման վարձը մուծել չկարողացող երեխային մենք ասում ենք, բալիկ ջան, քանի որ իշխանությունը թալանչի է, քո հայրն էլ մեր չափ խելք չի ունցել, գնացել է հայրենիքի համար զոհվել, ուրեմն՝ գնա օլիգարխների գովազդային կլիպներում մանիկենություն արա կամ էլ օրերդ անցկացրու գերատեսչությունների դռների տակ, մինչև մենք կանենք իշխանափոխություն, ինչպես անում են արդեն 20 տարի գարուն, աշուն ձմեռ և այլն»,- շեշտեց պատգամավորը:

Նախագծի վերաբերյալ դրական տեսակետը ամենևին դուր չեկան «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, ով տեղում կանգնեց ու սկսեց գոռալով արձագանքել՝ շեշտելով, թե Փաշինյանը սուտ է խոսում: «Սուտ ես ասում, դու շատ լավ գիտես՝ ուր են գնալու այդ գումարները, էդ իշխանություններին ենք տալիս, ոչ թե զինվորներին»:

Նիկոլ Փաշինյանն էլ խնդրեց լռել և թույլ տալ իրեն բացատրել, թե ինչու է այսպես ասում: « Կոպիտ նախադասություններ եմ ասում, բայց փաստ կա, մարդը զոհվե՞լ է, զոհվել է, հաշմանդամ դարձե՞լ է, թե՞ չէ, այդ մարդը միանվագը ստացե՞լ է, թե՞ ոչ, այսինքն՝ այդ մարդուն այդ փողը չեն տալու, այդ մարդը սուս է մնալու, ասելու է՝ ես գործ տվող տղա չեմ: Այդ մարդն ասելու է՝ մենք գործ տվող ազգ չենք: Այդ որ ասում ենք՝ բանակում թալանել են, այդ ոնց են թալանել: Ես կարծում եմ, որ այս օրենքը բանակի մարտունակությունը բարձրացնում է: Չկա մի ուժ, որ ստիպի ինձ հակառակն անել, ես կողմ եմ այս նախագծին, քանի որ մեր բանակը բարեգործության, կարեկցանքի օբյեկտ չէ»,-ընդգծեց Ն. Փաշինյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ