12 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

«Բնականաբար, չենք մասնակցի»

«ԱԺ ում ընդդիմադիր ուժ գոյություն չունի. բոլոր պատգամավորները այնտեղ նստած՝ նշանակված են իշխանության կողմից», – այսօր  լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ արտահայտեց «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Անդրադառնալով իր գլխավորած  կուսակցության մասնակցությանը գալիք խորհրդարանական ընտրություններին,  բանախոսը նշեց. «Բնականաբար, չենք մասնակցի, իմաստ չկա։ Այդ միջոցառմանը մասնակցելը նույնքան հանցագործություն է, որքան այն կազմակերպելը։ Եթե մի օր ես դառնամ պատգամավոր, ուրեմն ես էլ եմ դարձել Սերժ Սարգսյանի հաճախորդը։ Մեր երկիրը գլորվում է անդունդը ու այդ դժվարին պահին շարունակում է կատարել դրսի հրահանգները։ Մի ժամանակ վարչապետն արևմուտքից էր նշանակվում, հիմա՝ հյուսիսից»։

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ