21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Հեչ են անում. Հայկական Ժամանակ

Երեկ կառավարության նիստում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը ներկայացրեց ՀՀ մի քանի օրենքներում փոփոխու­թյուն կատարելու նախագ­ծեր, որոնցով, եթե կարճ ձեւակերպելու լինենք, հայտարարվում է հարկային «փոքր» համաներում:

Համաներումը վերաբերվում է ժամանակին հարկեր չվ­ճարած եւ դրա հետևանքով տույժերի և տուգանքների ենթարկված 5 խումբ տնտեսվարողների եւ քաղաքա­ցիների: Մասնավորապես սոցիալական վճարները ուշացրած անհատ ձեռներեցներ, 1 տարվա ընթաց­քում 2 մեքենա վաճառած եւ ԱԱՀ գծով պարտքեր ունե­ցող քաղաքացիներ եւ այլն:

Ըստ առաջարկվող նա­խագծերի, եթե 3 ամսում մարվեն մայր պարտքերը, ապա հարկերն ուշացրած անձինք կազատվեն տույ­ժերից և տուգանքներից: Ըստ հաշվարկների այս գծով կա մոտ 4 միլիարդ դրամի պարտք, որից 2 միլիարդը ընթացքում կուտակված տույժ-տուգանքներն են:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ