27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Դու էլ Բրուտոս…»

ԱԻՄ անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ Սարուխանյանը  ֆեյսբուքի իր հանրագրում գրառել է.

Պատասխան Ալեք Ենիգոմշյանի դեկտեմբերի 1-ին անցկացրած հեռուստաասուլիսին «ԴՈՒ ԷԼ ԲՌՈՒՏՈՍ».

«Այս ստատուսը ցավով եմ գրում , բայց պարտավոր եմ սա անել. Պարոն Ենիգոմշյան , չգիտեմ թե ինչ սկզբունքներով էք առաջնորդվում , երբ Հայրիկյանի և ԱԻՄ-ի գործնեությունը բացասական էք գնահատում , այն էլ հրապարակայնորեն, միայն նրա համար որ առողջ քննադատություն էր արել ձեր ներկայացրաց «ճանապարային քարտեզի» վերաբերյալ, չէ  որ այդ նույն հեռուստաասուլիսի վարողը ինքն էլ էր կոչ անում հարցեր տալ, ինչու չէ քննադատել, ինչը արել էր Հայրիկյանը, բացի այդ, դուք նշում էք, թե հեռուստամարաթոնի ժամանակ նկատել էք Հայրիկյանի և ԱԻՄ-ի դերակատարությունը, թե ինչում էր կայանում այդ դերակատարությունը չեք ասում , ձեր մեջբերած այդ հանգամանքը բացարձակ հերյուրանք է, ԱԻՄ-ը ոչ մի դերակատարություն չի ունեցել այդ տելեթոնին, միայն ցանկություն, որ հնարավորին շատ աջակցություն լինի քաղբանտարկյալներին և նրանց ընտանիքներին, ի տարբերություն մի քանի տաք գլուխների , ովքեր կոչեր էին անում հիմնադրամին չաջակցել, զարմացած եմ մինչ  օրս թե ինչքան պիտի մարդ ինքնահավան լինի , որ հասնի նման բանի, կարծես բարեգործությունն էլ է մենաշնորհ, պիտի այն կատարեն կոնկրետ ընտրյալ մարդիք, ինչ վերաբերվում է նրան,  թե Հայրիկյանը սկզբից անգամ խորհրդի անդամ էր, ասեմ ձեզ, որ սկիզբը Հայրիկյանի համար եղել է ԱՄԿ-ն և  ոչ թե ձեր նշած 2016թ. Ամառը:

Մեկ էլ,  ո՞ւմ ի նկատի ունեք, երբ ասում եք ԱԻՄ- ը բացասական դերակատարություն է ունեցել, ինձ, Կարո Եղնուկյանին, Սուսաննա Մելքոնյանին թե մյուս երիտասարդ ԱԻՄ-ականներին, ովքեր Նախախորհրդարանի և Հիմնադիր Խորհրդարանի ակտիվիստներ էին նաև:

Չնայած Ձեր խոսքում նշում էք,  որ ցավով եք այդ գնահատականը տալիս , բայց Ձեր տոնայնության մեջ չնկատվեց այդ ցավը, եթե ցավ լիներ Ձեր ասածի մեջ , ապա անպայման կնշեիք , որ ԱԻՄ-ը առաջինն էր, երևի միակը, կուսակցություններից, որ հուլիսի  17-ին 2-3 ժամ անց հրապարակայնորեն պաշտպանեց «Սասնա Ծռերի» տղաներին, չվորակավորելով նրանց տեռորիստներ: Ես էլ առաջինն էի որ ժ. 9-00-ին իմ հարցազրույցում ևս պաշտպանեցի տղաներին , ինչի համար անմիջապես կալանավորվեցի , նույն կերպ Հայրիկյանը և ԱԻՄ-ականները վարվում էին նաև հաջորդ օրերին, մանավանդ առաջին օրերը, երբ այդպես կոչված «ազգի փրկիչները»  մկան ծակին 30 արծաթ էին տալիս ու իրենց ծակերից դուրս էլ չէին գալիս, ես էլ չեմ խոսում Բերձորի դեպքերի մասին, նշեք մեկ այլ գործչի , կամ կուսակցություն, որ լսելով կատարվածի մասին եկավ ընդառաջ, դա միայն Հայրիկյանն էր, որ հասավ Վայք այնեղ դիմավորելով Ժիրայրին , հիվանդանոցում ստուգվելուց հետո, Ժիրայրը շարունակեց երթը Երևան, իսկ Հայրիկյանը մնաց մինջև վերջին մեքենան չդիմավորեց : Հետադարձ շարասյունը ես էի եզրափակում՝ Կոռնիձորի Արոյի հետ: Չեմ ուզում թելադրեմ նման շատ հանգամանքներ , ասածս ինչ է , այդ երբ մի հատ շնորհակալություն ասեցիք, պաշտոնապես, կամ դրական գնահատական տվեցիք, ինչ որ չեմ հիշում, բայց բացասական գնահատականի համար , չարգելակեցիք , այն էլ ընտրությունների նախորեին:

Ի դեպ, ինչ վերաբերվում է ընրությունները ժխտելուն , ընտրությունից էլ լավ դետոնատոր հեղափոխության համա՞ր. փոխանակ մտածեք սրա մասին կառուցողական , փոխհարաբերություններ հաստատեք, առիթներ էք ման գալիս բացասական գնահատականներ տալու համար , մի հա էլ ցավով՝ ԴՈՒ ԷԼ ԲՌՈՒՏՈՍ»

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ