27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ճանապարհային ոստիկանությունը կվերանա

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը նկատեց, թե երևում է ոստիկանության կատարած մեծ աշխատանքների արդյունքը և օրինակ բերեց, որ Երևանում կարելի է գիշերվա ժամերին նաև քայլել անվտանգ, թե ինչքան է բարեփոխվել անձնագրային և վիզաների վարչությունը և այլն:  Հիմնական զեկուցող փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը հայտարարեց, որ մի քանի ուղղությամբ են աշխատում՝ ներկա իրավիճակը շտկելու և գլոբալ բարեփոխումներին միտված:

«Գաղափարն այնպիսին է, որ ոստիկանությունն աշխատի համայնքների հետ և անվերջ կապի մեջ լինի: Եթե շատ կոպիտ ասեմ, սա «շերիֆական ինստիտուտի» ներդրում է հայկական տարբերակով»,-ասաց նա և նշեց, որ ինստիտուտը դեռ կայացման փուլում է, անելիքներ ունեն: Վարդան Եղիազարյանը շարունակեց բարեփոխված օրինակներ ներկայացնել, որը հաստատեց՝ անձնագրային և վիզաների վարչությունն է: «Նույն՝ բազմիցս քարկոծված մեր ճանապարհային ոստիկանությունը,պիտի նկատած լինեք, թե ինչ ուրիշ ձևի, մեթոդների աշխատանքային ստիլ է որդեգրվել: Ի դեպ, այստեղ մենք շատ լուրջ մտահղացում ունենք, խոսքը գնում է պարեկային ծառայությանն անցնելու:

Այսինքն՝ ընդհանրապես ճանապարհային ոստիկանություն հասկացողությունը, ըստ երևույթին, կվերանա և կլինի պարեկային ծառայություն, որը կզբաղվի և ճանապարհային ոստիկանությունով, և հասարակական կարգի ապահովմամբ»,-ընդգծեց նա: Իսկ ավելի մեծ գլոբալ խնդիրներից խոսելով՝ ասաց, թե քննարկում և ուսումնասիրում են ներկայումս միջազգային փորձը, որպեսզի ստեղծեն քրեական ոստիկանություն և հասարակական անվտանգության ոստիկանություն: «Այնպես որ անվերջ վերլուծում ենք, անվերջ աշխատանքներ տանում ենք, չենք սպասում, որ կոչերին հարվածենք: Նայում ենք առաջ և փորձում ոչ միայն կրակը մարել, այլ անել այնպես, որ այդ կրակը չլինի»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ