27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Փոփոխություններ գնման գործընթացում

Ազգային ժողովը քննարկում է«Գնումների մասին» ՀՀ նոր օրենքը: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասաց , որ  օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ԱՀԿ պետական գնումների համաձայնագրի նոր տեքստին և Եվրասիական տնտեսական միության պայմանագրին համապատասխանության ապահովմամբ:  «Նախագծով նախատեսվում են կատարվել հետեւյալ հիմնական փոփոխությունները՝ նվազեցվում են գնումների կատարման ձևերը, գնման 7 ձևի փոխարեն սահմանվում է 4 ձև, ինչը նպատակաուղղված է գնման ձևերի ընտրության պարզեցմանը: Ներդրվող գնման ձևերն են էլեկտրոնային աճուրդ, գնանշման հարցում, մրցույթ և գնումներ մեկ անձից: Մասնավորապես` էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռքբերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը կհաստատի ՀՀ կառավարությունը, իսկ հայտերի ներկայացման համար մասնակիցներին կտրվի մինչև 70 մլն դրամը չգերազանցող գնումների դեպքում առնվազն 7, իսկ գերազանցելու դեպքում` առնվազն 15 օրացուցային օր ժամանակ»,- ներկայացրեց Արամյանը:

Ֆինանսների նախարարը նաև նշեց, որ օրենքում փոխվում է նաև գնանշման հարցման միջոցով գնումների կարգն՝ իրականացվում են այն գնումները, որոնք ներառված չեն էլեկտրոնային աճուրդով կատարվող գնումների ցուցակում, և դրանց գինը չի գերազանցում 70 մլն. դրամը: «Մեկ անձից գնման ձեւով նախատեսում են կատարել այն գնումները, որոնք պայմանավորված են մրցակցության բացակայությամբ, հեղինակային եւ հարակից իրավունքներով, երբ արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետեւանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ և այդ իրավիճակից ելնելով, գնման մրցակցային ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր կանխատեսել: Որոնք պայմանավորված են ապրանքների լրացուցիչ քանակներ ձեռքբերելու անհրաժեշտությամբ, պայմանով, որ դրա գինը չգերազանցի սկզբնական պայմանագրի գնի տաս տոկոսը: Ընդ որում միևնույն անձից լրացուցիչ գնում կարող է կատարվել մեկ անգամ, իսկ ապրանքների գինը չի կարող սահմանվել ավել, քան նախատեսված է պայմանագրով»,- շարունակեց նախարարը:

Վերջինս շեշտեց, թե օրենքի նախագծով փորձ է արվում ձևավորել հնարավորինս անկախ գնումների բողոքարկման արդյունավետ համակարգ` խորհրդի ձևով, որը բաղկացղած կլինի մինչև երեք անձից բաղկացած, իսկ նրանց կնշանակի ՀՀ նախագահը՝  կանխարգելել հնարավոր կոռուպցիոն դեպքերը և կնպաստի գնման գործընթացների նկատմամբ հասարակական հսկողությունը բարձրացնելուն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ