27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կրքոտությամբ ունենալ

Հոգատար եղեք ձեր ունեցվածքի վրա
Երանելիս Աբբա Զոսիմոս

«Սակայն հարկ չէ ուղղակիորեն եւ ինչպես որ պատահի ցիրուցան անել մեր ունեցվածքը, ինչպես որ հարկ չէ ․․․»

«Բանն Աստված, մարմնանալով, մեծ օրհնություն շնորհեց Իրեն ընդունողներին և աներկբա հավատացողներին: Մեր ժամանակներում էլ հնարավոր է վստահել, հավատալ և այդ սկսել հենց այս պահից, եթե ցանկանանք: Քանզի եթե լինի մեր հոժարակամությունը, շնորհն էլ կներգործի այնպես, որ բոլոր ցանկացողներն էլ նրա միջոցով կարող են ոչինչ համարել ամբողջ աշխարհը»:

Հետո նա վերցրեց, ինչ որ ընկավ ձեռքը, կարծես ծղոտ, թե տաշեղ, թե ինչ որ այլ մանրուք, և ավելացրեց. «Ով սրա համար կսկսի կռվել և վիճել, ընկնել հիշաչարության մեջ, կամ վշտից մաշեցնել ինքնիրեն, բացառությամբ միայն նրանից, ով ճշմարտապես խելքը գցել է: Մի՞թե Աստծո այն այրը, որ ջանասիրությամբ առաջադիմում է աստվածպաշտության մեջ, չի համարի ամբողջ աշխարհը հավասար այս ծղոտին, եթե նույնիսկ ինքը տիրեր այդ ամենի վրա:

Քանզի, ինչպես որ ես միշտ ասում եմ, ունենալը չէ վնասակարը, այլ կրքոտությամբ ունենալը: Ով գիտի, որ այս ամենից, որ մենք ունենք, ոչ մի առավել թանկարժեք բան չկա մեզ համար, քան մեր մարմինը: Եվ այսպես, երբ ժամանակը պահանջի, մենք պատվեր ունենք չխնայել նույնիսկ մեր մարմինը, և առավել ևս այն բաները, որ մենք ունենք սրանից բացի: Սակայն հարկ չէ ուղղակիորեն և ինչպես որ պատահի ցիրուցան անել մեր ունեցվածքը, ինչպես որ հարկ չէ, որ ինքներս մեզ առանց իրավիճակը վերլուծելու, մատնենք մահվան, քանզի նման ձևով վարվելը բնորոշ է միայն խենթերին, այլ հարկ է մեզ սպասել, թե երբ ժամանակը կպահանջի այդ, որպեսզի տվյալ պահին պատրաստ լինենք նման քայլերի»:

Միաժամանակ նա հիշեց մի եղբոր մասին, որը բանջարանոց ուներ և ասաց. «Մի՞թե չէր ջանում նա, ջանք չէր թափում, դժվարությամբ չէ՞ր աճեցնում, չէ՞ր պարարտացնում: Սակայն անխտիր չէր քանդում-հանում ու այս ու այն կողմ նետում, այլ ուղղակի այս բոլորը ուներ հենց այնպես, որ կարծես թե չուներ: Որովհետև, երբ նրա մոտ եկավ ծերերից մեկը՝ նրան փորձելու նպատակով և սկսեց քարուքանդ անել բանջարանոցը, նա նույնիսկ դուրս չեկավ խցից, այլ թաքնվեց, և երբ մնացին միայն արմատները, ասաց ծերին. «Եթե ցանկանում ես, հայր, թող այս և սրանից հյուրասիրության համար որևէ բան կպատրաստենք»:

Նման վարմունքից սուրբ ծերն իմացավ, որ սա ճշմարտապես Աստծո ծառան է, այլ ոչ ծառան բանջարեղենի, և ասաց նրան. «Աստծո Հոգին է հանգչում քո մեջ, եղբայր իմ»: Եթե նա ունենար կապվածություն բանջարեղենի հետ, ապա այդ նույն պահին ի հայտ կգար նրա մոտ վշտի և խռովքի միջոցով, սակայն նա ցույց տվեց, որ այս ամենը նա ուներ այնպես, որ կարծես թե չուներ»:

Եվ եզրափակեց Աբբա Զոսիմոսը՝ ասելով. «Դևերը նկատում են նման դեպքերը և երբ տեսնում են, որ ինչ-որ մեկը անկրքոտությամբ է վերաբերվում առարկայականին՝ առանց որևէ տագնապ ապրելու նրանց կորստի համար, այն ժամ հասկանում են այս ամենից, որ նա քայլում է երկրի վրայով, բայց իր մեջ չի կրում որևէ երկրավոր իմաստություն»։

Հովսեփ քահանա Հակոբյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ